Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վալադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2021-2022 ուստարվա գարնանային կիսամյակում 1 շաբաթ դասավանդման կամ համատեղ դասավանդման եւ վերապատրաստման համար։
Ակադեմիական առաջարկը (https://uvamobplus.uva.es/publico/courses) պարունակում է Վալադոլիդի համալսարանի բաժինների անունները, եւ ՀԱԱՀ աշխատակիցները պետք է իրենց դիմումի ձեւում նշեն գործունեության իրենց առաջարկը:
Անհրաժեշտ փաստաթղթերը հարկավոր է ներբեռնել հետեւյալ հղմամբ նախապես գրանցվելուց հետո https://uvamobplus.uva.es/publico/apply։ Վերջնաժամկետն է 2022 թ․ մարտի 11-ը:
Անհրաժեշտ հիմնական փաստաթղթերի ցանկը հետեւյալն է․
- Նկար
- Անձնագիր
- EUROPASS ձեւաչափով CV (https://europass.cedefop.europa.eu/es/documents/curriculum-vitae)
- Երաշխավորագիր
- Տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից (անգլերեն)
- Լեզվի տիրապետման հավաստագիր
- Mobility agreement (ստորագրված)
- Մոտիվացիոն նամակ
Մասնակիցների գնահատումը կիրականացվի երկփուլ մեխանիզմով՝ ՀԱԱՀ-ի եւ Վալադոլիդի համալսարանի կողմից։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին ([email protected]):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետեւանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների եւ ձեւի փոփոխություն, ընդհուպ մինչեւ մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները եւ, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ եւ հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ տվյալ երկրի եւ համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։