Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ «ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» առակայի դասախոսական կազմի համալրման նպատակով:
Համալսարանի նպատակն է ներգրավել բարձրորակ դասախոսական կազմ` նրանց տրամադրելով շարունակական կատարելագործման հնարավորություններ և բարենպաստ աշխատանքային միջավայր:
Պարտականություններ՝
- առարկայական պլանով նախատեսված թեմաների դասավանդում,
- դասախոսությունների, գործնական և լաբորատոր պարապմունքների, սեմինարների անցկացում (խաղողի վազի աճի ու զարգացման առանձնահատկությունների, միջավայրի և մշակության պայմանների նկատմամբ ունեցած պահանջների, վազի կենսաբանական հատկությունները և հատկանիշները նպատակադիր վերափոխելու եղանակների, ինչպես նաև սելեկցիայի խնդիրների ու մեթոդների մասին գիտելիքներ),
- մասնակցություն համալսարանական և արտասահմանյան գիտակազմակերպչական, գիտամեթոդական, փորձագիտական մարմինների աշխատանքներին,
- խորհրդատվական գործունեություն։
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
- Համապատասխան բարձրագույն կրթություն, նախապատվությունը կտրվի գիտական աստիճան ունեցողներին,
- Դասավանդման/գիտահետազոտական աշխատանքներում փորձի առկայություն:
Դիմելու կարգը՝
Մեր թիմին միանալու համար կարող եք լուսանկարով ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը մինչև 2025 թ. դեկտեմբերի 20-ը ուղարկել [email protected] էլհասցեով` թեմա (Subject) բաժնում նշելով՝ ՀԱԱՀ – ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ:



