Երեկ՝ հունվարի 29-ին, ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 4-րդ կուրսի ուսանողները ներկայացրին իրենց անցկացրած աշխատանքային կիսամյակի հաշվետվությունները։
Ագրոբիզնեսի առաջատար ձեռնարկություններում, հայտնի բանկերում ու մարկետինգային ընկերություններում անցկացված կիսամյակն, ընդհանուր առմամբ, հաջողված էր ԱՈՒԿ-ցիների համար․ հաշվետվությունները ցույց տվեցին, որ նրանք արժեքավոր գործնական փորձ, գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերել հետագա մասնագիտական կարիերայի ճանապարհին։
Ուսանողները աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցումը դիտարկում են որպես համալսարանում ձեռք բերած տեսական գիտելիքները կիրառելու, գործարար կարեւոր կապեր հաստատելու եւ մասնագիտական ու անձնական աճ գրանցելու լավագույն միջոց։
Անշուշտ, ինչպես եւ համալսարանի մյուս բոլոր ստորաբաժանումների ուսանողների պարագայում է, ԱՈՒԿ-ցիներից ոմանք փորձուսուցման վայրերում ստացել են մասնագիտական աշխատանքի առաջարկներ․ մի քանիսն արդեն աշխատում են։