Բուհերում գնահատման գործող վարկանիշային համակարգում մեծ տեղ է հատկացվում ուսանողների կատարած անհատական աշխատանքներին։ Ուսանողների շահադրդվածությունը եւ հետագա գործունեության արդյունավետությունը մեծամասամբ պայմանավորված են նաեւ կատարած աշխատանքների գնահատմամբ։
ՀԱԱՀ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դասախոսները եւս այս խնդրի լուծման փնտրտուքի մեջ են, ընդ որում առաջադրվում եւ փորձարկվում են նոր մեթոդներ կամ հին մեթոդների նոր մոտեցումներ։
Մասնավորապես Ագրոբիզնեսի կառավարում եւ Գինու բիզնես առարկաների շրջանակներում առաջարկվում է հետեւյալ սցենարը․ ուսանողները ընտրում են ագրոբիզնեսին առնչվող արտադրության ոլորտ, որի շուրջ կազմում են իրենց ապագա գործունեության բիզնես պլանը։ Կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքի գնահատումը կատարում է հանձնաժողովը, որը պայմանականորեն գնահատում է աշխատանքները՝ այն երեք բիզնես նախագծերը ընտրելու նկատառումով, որոնք պետք է ֆինանսավորվեն իրականացման համար։
Պաշտպանության կազմակերպման գործընթացը հնարավորություն է տալիս նաեւ ապահովելու թափանցիկություն, քանի որ ներկա են գտնվում ամբիոնի, եւ ոչ միայն, աշխատակիցները։
Նման տրամաբանությամբ վերջին պաշպանությունը, որը կազմակերպվեց ամբիոնում, վերածվեց նաեւ նախորդ տարին ամփոփելու փոքրիկ տոնախմբության, որի ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց բիզնեսին առնչվող ուտեստները՝ ստեղծելով անմիջական մթնոլորտ։
Տեղի ունեցավ նաեւ անհատական աշխատանքների կատարմանը եւ պաշտպանության գործընթացի իրականացմանն վերաբերյալ քննարկում, հնչեցին բարելավմանն ուղղված առաջարկությունններ։