Ագրոնոմիական ֆակուլտետի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ինտելեկտուալների մրցույթ, որին նախաձեռնողներից բացի մասնակցեցին ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, ագրարային ճարտարագիտության, պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների ուսանողներն ու Անտոն Քոչինյանի անվան քոլեջի սաները: Անսպասելի էր անասնաբույժների բացակայությունը: Ցանկալի կլիներ, որ ներկայացուցիչներ լինեին նաեւ հեռակա ուսուցման համակարգից եւ վարժարանից:
Երիտասարդները մրցեցին երեք փուլով: Վերջում լրացուցիչ փուլ անցկացվեց 2-րդ եւ 3-րդ տեղերը հավասար միավորներով կիսող թիմերի միջեւ: Հատկապես բուռն մրցակցությամբ ընթացան վերջին եւ լրացուցիչ փուլերը:
Իսկապես անզիջում պայքար-մրցակցության ավարտին ակնհայտ էր, որ հաղթողները ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներն են: Երկրորդ տեղում տեխնոլոգներն էին: Պատվավոր եռյակը եզրափակեցին նախաձեռնողները՝ ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողները:
Ուրախալի է, որ նախաձեռնողը հենց ուսանողներն են: Ապրեն:
Հոկտեմբերին նախատեսվում է եւս երկու խաղ: Հուսանք հետաքրքիր մրցապայքար է սպասվում: