Կուբանի պետական ագրարային համալսարանը հրավիրում է ձեզ մասնակցելու «Սննդամթերքի անվտանգություն. Մարտահրավերներ ու լուծումներ» XVI միջազգային գիտական համաժողովին, որը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 6-8-ը:
Համաժողովին կարող են մասնակցել ռուսաստանցի և օտարերկրյա գիտնականներ, առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների դասախոսներ և շրջանավարտներ, ինչպես նաև բիզնեսում, մարզային իշխանություններում, հասարակական կազմակերպություններում և համայնքներում աշխատող մասնագետներ։
Համաժողովի հիմնական ուղղություններն են ՝
- Սննդամթերքի անվտանգության ապահովում՝ ազգային և տարածաշրջանային ասպեկտները:
- Իրավական աջակցություն ագրոարդյունաբերական համալիրին։
- Տարածաշրջանի սոցիալ տնտեսական ու գյուղատնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները։
- Հողերի սեփականության հարաբերությունների զարգացում գյուղատնտեսության մեջ։
- Թվայնացման զարգացում տարածաշրջանի գյուղատնտեսության ոլորտում։
- Հաշվապահական հաշվառում (ֆինանսական, կառավարչական, հարկային) գյուղատնտեսական ձեռնարկությունների համար։
- Գյուղատնտեսական ձեռնարկությունների ֆինանսավորում:
- Ժամանակակից տեխնոլոգիաների և սննդի արդյունաբերության օգտագործումը գյուղատնտեսության մեջ։
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքերը։
https://drive.google.com/file/d/1K6Ux4WxDaKyNDbho7jBxwp6p2NBOkoyZ/view?usp=sharing
https://drive.google.com/file/d/1zCBzv9wGli-p8XXrbjfZxhANUMbvaFHv/view?usp=sharing