Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի նախկին վարիչ, հրաշալի մասնագետ, դասախոս, մարդ, ընկեր, հայր ու ամուսին Արայիկ Հակոբյանը առաջնագծում վիրավորվել էր: Մենք բոլորս, ողջ կոլեկտիվով, ուսանողների հետ միասին աղոթում էինք նրա ապաքինման համար: Փառք Աստծու, ճգնաժամն արդեն ետեւում է մնացել եւ ընտանիքի անդամները նրան այցելելու-հանդիպելու հնարավորություն են ունեցել:
Նայելով Հակոբյան ընտանիքի «եռյակ-ավազակախմբի» պայծառ ժպիտներին, շողացող աչուկներին՝ միակ ցանկությունն այն է, որ հայի (հատկապես մանուկների) աչքերը միշտ փայլեն անափ երջանկությունից: Ու այսուհետ միշտ չոր լինեն մայրերի աչքերը… #հաղթելուենք