Գերմանական Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի և Բեռլինի Տեխնիկական համալսարանի հետ, հինգ ամսով հրավիրում է Բեռլին` մասնակցելու Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ) ծրագրին:
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակը նախատեսված է բարձր որակավորում ունեցող և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդ աղջիկների ու տղաների համար, ովքեր մտադիր են ծրագրի ավարտից հետո վերադառնալ հայրենիք և ակտիվորեն ու պատասխանատվության զգացումով մասնակցել նրա ժողովրդավարական ապագայի կերտմանը:
Գերմանական Բունդեսթագը` Գերմանիայի խորհրդարանը, երիտասարդներին հնարավորություն է ընձեռում Բունդեսթագի անդամներից որևէ մեկի գրասենյակում, 13 շաբաթվա ընթացքում ծանոթանալ գերմանական խորհրդարանական համակարգին և քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացին, ինչպես նաև փորձ ձեռք բերել խորհրդարանական աշխատանքի ասպարեզում:
Կրթաթոշակառուների ընտրությունը կատարում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմված անկախ ընտրական հանձնաժողովը:
Նախապայմաններն են`
- Հայաստանի քաղաքացիություն
- համալսարանական կրթություն
- գերմաներենի շատ լավ իմացություն
- գիտելիքներ Գերմանիայի քաղաքականության, հասարակության և պատմության վերաբերյալ
- կրթաթոշակի հատկացման պահին 30 տարեկանը լրացած չպետք է լինի
Կրթաթոշակ՝
- ամսական 500 եվրո
- բնակարանային ծախսեր
- ապահովագրական ծախսեր և ճանապարհածախս
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 31-ն է։
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ Գերմանիայի դեսպանությունում կամ անցնելով հետևյալ հղումներով` www.bundestag.de/ips,