Գերմաներենի նախապատրաստական դասընթաց «Ագրարային մենեջմենթ» ծրագրի դիմորդների համար

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի գործակցության շրջանակում Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի՝ 2021թ. Ապրիլին մեկնարկելիք առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ սկսած 0 մակարդակից:
Դիմել կարող են.

    • ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները,
    • ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի 4-րդ և 5-րդ կուրսում սովորողները:

Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, V հարկ, Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանին, հեռ.՝ 055 52-07-73: