Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում մարտի 15-ին ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դասախոս Էթերի Ստեփանյանը, ՈւԽ նախագահ Մարիա Կրտիկաշյանը, ՈւԳԸ նախագահ Արտյոմ Գասպարյանը հյուրընկալվեցին Երեւանի թիվ 112 ավագ դպրոցում։
ՀԱԱՀ ներկայացուցիչները աշակերտներին համառոտ ներկայացրեցին համալսարանի առաջարկած՝ աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունները, արդիական կրթական ծրագրերը, թվային տեխնոլոգիաների եւ նորագույն գործելակերպերի վրա հիմնված ուսումնահետազոտական լաբորատորիաներն ու այլ ենթակառույցները։ Ցույց տվեցին Ագրարայինի առավելությունները նաեւ միջազգային համագործակցության լայն աշխարհագրության եւ արտերկրի հեղինակավոր բուհերի եւ այլ կառույցների հետ գյուղատնտեսության ու հարակից ոլորտներում իրականացվող հետազոտական աշխատանքների առումով։
Դպրոցամերձ հողամասում Ագրարայինի դասախոսներն ու ուսանողները աշակերտներին հանգամանալից բացատրեցին, թե ինչպես եւ երբ է նպատակահարմար այգեէտ անել, այգու որ հատվածում է անհրաժեշտ ջերմոցներ հիմնել` վարդեր տնկելու նպատակով եւ այլն։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։ Ջերմ ընդունելության համար Ագրարայինի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում թիվ 112 դպրոցի ուսուցչական անձնակազմին եւ աշակերտներին։