Ուշադրություն․ կիբերհանցագործները WhatsApp-ում կեղծ էջ են բացել ՀԱԱՀ պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի անունից

Հարգելի գործընկերներ, ՀԱԱՀ պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի անունից կիբերհանցագործները WhatsApp-ում կեղծ հաղորդագրություններ են տարածում։ Խնդրում ենք որեւէ կերպ չարձագանքել այդ էջից հնարավոր նոր հաղորդագրություններին, առավելեւս՝ զերծ մնալ որեւիցե տեղեկություն, տվյալներ տրամադրելուց։