Փորձուսուցում Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2020 թ․-ի աշնանային կիսամյակում Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա) 2 ամսով փորձուսուցում անցկացնելու համար (1 ուսանող)։

Մրցույթին կարող են մասնակցել Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ և 5-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2 մակարդակ)։

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից կամ նամակ դեկանի/փոխդեկանի էլհասցեով այն հիմնավորմամբ, որ թեկնածուն տվյալ ֆակուլտետի ուսանող է
    Անձնագրի պատճեն
    3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
    4. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
    5. Ակադեմիական տեղեկագիր (հայերեն) կամ/և դիպլոմի պատճեն` ներդիրի հետ միասին
    6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը նույնպես ընդունվում է)
    7. Փորձուսուցման կրեդիտների քանակը հաստատող տեղեկանք դեկանատից:
    Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. հուլիսի 11-ը:

Օգտակար հղումներ․
Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանի վերաբերյալ ՝  https://www.usamvcluj.ro/en/,

Անհրաժեշտ փաստաթղթեր` https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Տերտերյանին՝ oterteryan1995@gmail.com էլհասցեով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է՝ լինի շարժունության ժամկետների փոփոխություն, ընդհուպ մինչև դրա հետաձգում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները։