Ճարտարագիտական ոլորտում վերապատրաստման և դասավանդման հնարավորություն Իսպանիայում

0 Shares

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է գարնանային կիսամյակում  վերապատրաստման 2 և դասավանդման 4 տեղի մրցույթ Էլչեի Միգել Հերնանդես համալսարանում.

https://www.umh.es/contenido/Estudios/:Escuela_Facultad/datos_en.html):

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Զարինե Պողոսյանին (zaravardi@mail.ru).

  • անձնագրի պատճեն,
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • անգլերենով ինքնակենսագրություն` Europass ձևաչափով,
  • վերապատրաստման դեպքում՝ մոտիվացիոն նամակ (անգլերենով)՝ հաստատված դիմորդի անմիջական ղեկավարի կողմից,
  • դասավանդման դեպքում՝ աշխատանքային պլան (անգլերենով)՝ հաստատված դիմորդի անմիջական ղեկավարի կողմից,
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի փետրվարի  6-ը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային կապերի դեպարտամենտ, 127 սենյակ՝ Զարինե Պողոսյանին: