Օրացույց
2019-09-28 All day

Թեստ

asd

Գիտխորհրդի այս տարվա առաջին նիստի գլխավոր թեման համալսարանի ենթակայության գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների և հետազոտական կենտրոնների տարեկան հաշվետվություններն էին: Այս ստորաբաժանումների պատասխանատուների մեկտեղումը գիտխորհրդի շրջանակում, նրանց զեկուցումները, առաջիկա մեկ տարվա համար նախանշած անելիքների թվարկումը, ինչպես նաև տեխնոլոգիական հագեցվածության և ֆինանսավորման վերաբերյալ նրանց բարձրացրած հարցերը ցույց տվեցին, որ մեր գիտնականները տպավորիչ և մրցունակ գիտական արդյունքներ են ապահովում իրենց վստահված գրեթե բոլոր բնագավառներում:Գլխավոր եզրահանգումը Ագրարային համալսարանի՝ բառիս բուն իմաստով հսկայական գիտական ներուժի առկայությունն է և մյուս կողմից՝ մերոնց ստեղծած գիտական արդյունքի հանրայնացման խիստ անհրաժեշտությունը: Եղած ներուժի նպատակային օգտագործման հարցում էլ կարծես էական խնդիրներ չկան: Խնդիր է ՀԱԱՀ գիտնականների համար լաբորատոր և դաշտային հետազոտությունների ավելի լավ պայմաններ ստեղծելը, և այդ խնդիրը համալսարանի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Սակայն առաջնային խնդիրն, այնուամենայնիվ, մեր գիտնականների ստեղծած գիտական արդյունքի հանրայնացումն է: Հենց սա էր ռեկտոր Ուռուտյանի հիմնական ուղերձը: