hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

«Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսություն

 
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը գտնվում է Կոտայքի մարզի հյուսիսարևելյան մասում:

Դեռևս 1957 թ. Աբովյանի շրջանի Մհուբի տնտեսության և Բալահովիտ գյուղի ձիաբուծարանի բազայի վրա ձևավորված Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ուսումնափորձնական տնտեսության հիմնական նպատակն ուսանողների համար որպես գիտական, ուսումնական և առավել ևս պրակտիկ ու արտադրական բազա ծառայելն էր:

1959 թվականին ԵրԱԱԻ-ի կաթի տեխնոլոգիայի ամբիոնին կից գործարկվեց կաթի ուսումնափորձնական գործարանը, որը հետագայում տեղափոխվեց Բալահովիտ գյուղ: 1994 թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտների միավորվելուց հետո կաթի գործարանը միավորվեց «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության հետ:
Ուսումնափորձնական տնտեսության տնօրենի պաշտոնում աշխատել են Հ.Օ.Բալայանը, Ա.Գ.Չիրքինյանը, Զ.Վ.Պետրոսյանը, Վ.Ա.Զորանյանը, Ա.Ս.Ավագյանը, Գ.Ս. Ասրյանը, Ս.Ս.Ղազարյանը, Ա.Վ.Ավետիսյանը, Մ.Վ.Գալստյանը, Հ.Գ.Խաչատրյանը, Մ.Ա.Հովհաննիսյանը, Հ.Ա.Գալստյանը, Վ. Հովակիմյանը, Ժ.Վիրաբյանը:

Մինչև 2000 թվականը «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը գործել է տարբեր կարգավիճակներում, իսկ նշված թվականին այն միավորվեց «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության հետ, և ստեղծվեց ուսումնափորձնական տնտեսությունների միավորումը:

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում այս երկու տնտեսությունները նորից գործելու են որպես առանձին ստորաբաժանումներ:

«Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը Ելիջա հանդամասում ներկայումս ունի 1077 հա հողատարածք, որից 274 հա անջրդի վարելահող է, 407 հա՝ խոտհարք, 396 հա՝ արոտավայր: Արդեն տևական ժամանակ է, որ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության կաթնամթերքի ուսումնական արտադրամասում գերմանական տեխնոլոգիաներով արտադրվում են «Զովետ կաթ» ապրանքանիշով կաթնամթերքը՝ կաթը, թթվասերը, կաթնաշոռը, թանը, պանիրն ու մածունը: Արտադրամասի գլխավոր տեխնոլոգն է Արտեմ Երանոսյանը:

«Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը 2018 թվականից ղեկավարում է Արարատ Մոսինյանը:

Հետադարձ կապ
Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ,
Հեռ. (374222) 6-03-24

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10