Հրատարակչական-խմբագրական բաժին

Գրետա Վահրամի Մնացականյան

Բաժնի վարիչ

Հետադարձ կապ

    • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
      ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 4-րդ հարկ, 421 սենյակ, 1-ին հարկ, 110 սենյակ
    • (+37412)56 07 12, (+37412)58 79 82, ներքին 3-98, 2-42
    • agriscience@anau.am
    • mnacakanyangreta@rambler.ru

Հրատարակչական-խմբագրական բաժինը հիմնադրվել է 1987 թ.՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում գործող համանուն խմբի հիման վրա:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հրատարակչական բաժինը կառուցվածքային ստորաբաժանում է, որը խմբագրում, սրբագրում և տպագրության է հանձնում ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ցուցումներ, աշխատանքային տետրեր, սեմինար պարապմունքների պլաններ և այլ բնույթի ուսումնամեթոդական գրականություն:
Բաժինը նաև նախապատրաստում և տպագրության է հանձնում «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականը:
2003 թվականից լույս տեսնող «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը (2012 թ. սեպտեմբերից` «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր», 2019 թ. մայիսից՝ «Ագրոգիտություն և տեխնոլոգիա») կարճ ժամանակում ձեռք բերեց միջազգային ճանաչում: Այժմ Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի հեղինակավոր ուսումնական հաստատությունները ներկայացնող գիտնականների հետ համագործակցելու արդյունքում հրապարակվում են ագրարային գիտության տարբեր ոլորտներին վերաբերող հարյուրավոր հոդվածներ: 2019 թ. սկզբից գիտական պարբերականը ՀՀ կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառվել է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում:
Հրատարակչական-խմբագրական բաժնում աշխատում են Մ.Ժ. Ղազարյանը, Ս.Ռ. Պետրոսյանը, Ա.Շ. Սուքիասյանը, Ա.Հ. Գարեգինյանը, Կ.Ս. Վարդանյանը, Հ.Հ. Սարգսյանը: