Ֆինանսական վարչություն

Պետրոս Մարկոսյան

վարչության պետ

Հետադարձ կապ

  • ՀՀ Երևան, 0009, Տերյան 74
    I մասնաշենք, II հարկ 114Ա սենյակ
  • (+374) 12 55-01-01, ներքին 3-79

  • p.markosyan@anau.am

ՀԱԱՀ Հիմնադրամի ֆինանսական վարչությունը Հիմնադրամի վարչակառավարչական ապարատի կառուցվածքային ստորաբաժանում է։ Վարչությունն իր աշխատանքներում ղեկավարվում է` ՀՀ օրենքներով, Հիմնադրամի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով, ռեկտորի հրամաններով ու կարգադրություններով, իր կանոնակարգով և այլ իրավական ակտերով:

Ֆինանսական վարչությունը.

Ապահովում է Հիմնադրամի ֆինանսական հոսքերի կառավարումը, իրականացնում Հիմնադրամի եկամուտների և ծախսերի, ֆինանսական այլ տվյալների հավաքագրման և վերլուծության աշխատանքներ: Հսկողություն է իրականացնում Հիմնադրամի եկամուտների ձևավորման և ծախսերի ուղղությունների կատարման, ֆինանսական միջոցների նպատակային, արդյունավետ և խնայողաբար օգտագործման նկատմամբ: Անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում ֆինանսական միջոցների վերաբաշխման վերաբերյալ,
մշակում է վարչական, ֆինանսատնտեսական գործունեությունը բարելավելու, ներտնտեսական հնարավորություններ հայտնաբերելու, օգտագործելու և ներդնելու միջոցառումներ: Աջակցում և հսկողություն է իրականացնում Հիմնադրամի սեփականության պահպանման, նյութական արժեքների, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ:
Հիմնադրամի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված հայտերի հիման վրա իրականացնում է տարեկան բյուջեի նախագծման աշխատանքները, ինչպես նաև կազմում և հաստատման է ներկայացնում ընթացիկ և միջնաժամկետ ծախսային ծրագրեր:
Հաշվապահության միջոցով ՀՀ օրենսդրությանը համապատասխան ապահովում է հաշվապահական հաշվառման վարումը, հաստատում հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, գնահատում հաշվապահության աշխատանքների արդյունավետությունը:
Գնումների բաժնի միջոցով իրականացնում էՀիմնադրամի կարիքների համար անհրաժեշտ գնումների կազմակերպման գործընթացը, գնահատում այդ աշխատանքների արդյունավետությունը: