Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժին

Արմինե Աբրահամյան

Բաժնի պետ

Հետադարձ կապ

Մեր կարգախոսն է․
«Այսօրվա հետազոտությունը վաղվա
գյուղատնտեսության խելացի աճն է»։

Բաժնի տեսլականն է ընդլայնել ՀԱԱՀ-ի գիտահետազոտական գործունեության միջազգայնացումը, զարգացնել գիտական և հետազոտական կենտրոնների կարողությունները, որն իր հերթին կխթանի նորարարության և գյուղատնտեսության զարգացումը երկրում։

Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի նպատակն է.

  1. Բարձրացնել և զարգացնել ՀԱԱՀ-ի գիտական կենտրոնների հաստատութենական կարողությունները՝ միջազգային հետազոտական ծրագրերի շրջանակներում հետազոտական նորարարական ուղղությունների և արդիական մեթոդների ներդրման միջոցով:
  2. Բարձրացնել գիտական կենտրոնների աշխատակիցների՝ միջազգային գիտական մրցունակ ծրագրեր գրելու կարողություններն ու հմտությունները՝ համապատասխան ուսուցումների, թիմային աշխատանքի և ուղղորդման միջոցով։
  3. Համակարգել գիտական կենտրոնների կողմից ներկայացվող միջազգային հետազոտական ծրագրերը։ Օժանդակել լրացուցիչ ֆոնդահայթայթման և միջազգային գործընկերների որոնման գործընթացներին։
  4. Ստեղծել և ակտիվացնել գիտական համագործակցության կապեր աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական կենտրոնների, ինստիտուտների և համալսարանների հետ։
  5. Ակտիվացնել և զարգացնել ՀԱԱՀ գիտություն-կրթություն-արտադրություն կապերը։
  6. Խթանել հետազոտողների մասնակցությունը միջազգային գիտական համաժողովներին, սեմինարներին և ցանցային հանդիպումներին։
  7. Ազգային և միջազգային գիտաժողովների, սեմինար-քննարկումների կազմակերպում միջազգային գիտական ծրագրերի շրջանակներում։
  8. Ակտիվացնել ագրարային գիտության, խորհրդատվության, պետական ռազմավարության և բիզնես ոլորտների կապերը համապատասխան ենթակառույցների հետ համագործակցության ընդլայնման միջոցով:

Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժինը  Facebook-ում:

Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի կողմից ներկայումս իրականացվում է ԲիոԴատա ծրագիրը, որը ֆինասավորվում է Նորվեգիայի Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության (DIKU) կողմից։

Ծրագրի նպատակն է ագրարային, բնապահպանական և կենսաբանական կրթության և հետազոտության ոլորտների մասնագետներին և հետազոտողներին փոխանցել կենսաբազմազանության հետազոտական տվյալների կառավարման և հրատարակման կենսա-թվայնացման ժամանակակից ծրագրերը, մեթոդներն ու հմտությունները։

Ծրագրի կատարման երեք տարվա ընթացքում կարողությունների զարգացման համար նախատեսվում է անցկացնել 5 ինտենսիվ դասընթացներ գործընկեր համալսարաններում։

Ծրագրի նպատակային խումբ են հանդիսանում համապատասխան ոլորտների՝
  • ուսանողները 
  • հետազոտողները

Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենետիկայի դեպարտամենտը։

Մասնակից գործընկերներն են

Բելառուսի Գենետիկայի և բջջաբանության ինստիտուտը, Գիտություների ազգային ակադեմիան (Մինսկ, Բելառուս)

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (Երևան, Հայաստան)

Ուկրաինայի Խարկովի ազգային համալսարանը (Խարկով, Ուկրաինա)

Նորվեգիայի Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցների կենտրոնը (Օսլո, Նորվեգիա):