hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչ՝

1994թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտների կադրերի և հատուկ բաժինների միավորմամբ, որպես ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում ստեղծվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կադրերի և հատուկ բաժինը:

Աշխատանքները կազմակերպելիս  բաժինը ղեկավարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով, ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշումներով, ցուցումներով, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կանոնադրությամբ, կանոնակարգերով, կադրային տեղեկատուներով, նորմատիվային այլ փաստաթղթերով:

Կադրերի և հատուկ բաժնի հիմնական խնդիրներն ու պարտականություններն են.

  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակիցների պլանաչափ համալրում բարձրակարգ, գիտակ, փորձառու և հմուտ մասնագետներով:
  • Կադրային հարցերի վերաբերյալ փաստաթղթերի ընդունում, մշակում, պայմանագրերի կնքում, հաշվառում, վերահսկում, վիճակագրական տվյալների և հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում:
  • Պրոֆեսորադասախոսական և գիտական կադրերի հաշվառում, վաստակաշատ գիտնականներին, երկարամյա բարեխիղճ աշխատակիցներին խրախուսման ներկայացում:
  • Համալսարանի աշխատակիցների աշխատանքային կարգապահության վերահսկում:
  • Հատուկ մասի աշխատանքների համակարգում, շրջանավարտների դիպլոմների լրացում և տրամադրում:
  • Քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատանքների համակարգում:
  • Համալսարանի բոլոր ստորաբաժանումների և գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցում:

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ.-ի նոյեմբերի 6-ի նիստի՝ համալսարանի կառուցվածքային փոփոխություների որոշման արդյունքում կադրերի և հատուկ բաժինը վերանվանվեց Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին:

Մինչև միավորվելը` Երևանի անասնաբուծական-անասնաբուժական և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտներում կադրերի և հատուկ բաժնում աշխատանքները ղեկավարել են Վ.Ս.Բաղդասարյանը, Ե.Ս.Եսայանը, Հ.Ս.Մելիքյանը, Կ.Ա.Չոբանյանը, Լ.Մ.Նուբարյանը, Գ.Ս.Հովսեփյանը, Հ.Կ.Հովսեփյանը, Ս.Գ.Սադոյանը:

1994-1998 թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կադրերի և հատուկ բաժինը ղեկավարել է Հ.Գ.Մելիքյանը: 1998-2019 թթ բաժնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է Ա.Վ.Գազարյանը:

Ներկայումս Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում աշխատում են Գ.Ս.Հովսեփյանը, Գ.Գ.Ղարիբյանը, Լ.Ս.Ափյանը, Է.Սմբատյանը, Ջ.Հակոբյանը:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք, 317 սենյակ
Հեռ. (37412) 52 56 82, ներքին՝ 3-40

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10