hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մասնագիտություններ

Ագրոնոմիական ֆակուլտետի մասնագիտություններն են`

  • Ագրոնոմիա
  • Բույսերի պաշտպանություն
  • Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա
  • Ագրոէկոլոգիա
  • Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում:

Պարենամթերքի տեխնոլոգիաների մասնագիտություններն են`

  • Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա
  • Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն
  • Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա
  • Մսի և մսամթերքի տեխնոլոգիա
  • Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
  • Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա
  • Մանկական և ֆունկցիոնալ սննդիտեխնոլոգիա
  • Կաշվի և մորթու արտադրանքի տեխնոլոգիա
  • Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն
  • Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում:

Հիդրոմելիորացիայի ֆակուլտետի մասնագիտություններն են`

  • Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում
  • Հողաշինարարություն և հողային կադաստր
  • Կենսագործունեության անվտանգություն և անվտանգությունը արտակարգ իրավիճակներում:

Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետի մասնագիտություններն են՝

  • Գյուղատնտեսության մեքենայացում
  • Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ
  • Փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն  ագրոպարենային համակարգում
  • Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում
  • Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում և ավտոմատացում:

Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետի մասնագիտություններն են`

  • Անասնաբուժություն
  • Անասնաբուծություն
  • Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն:

Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի մասնագիտություններն են`

  • Ագրոբիզնես և շուկայաբանություն
  • Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում
  • ԱՊՀ խորհրդատվություն և տեղեկատվություն
  • Ապահովագրական գործ
  • Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն:

Ներկայումս տնտեսագիտական ֆակուլտետի մասնագիտություններն են`

  • Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում
  • Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում
  • Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում
  • Հողագույքային հարաբերություններ:
 

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ 

ՀԱԱՀ-ի «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման անվճար դասընթացներ՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով:
Մասնակիցները կսովորեն՝
• Ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ,
• Նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր,
• Իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում,
• Մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային փաստաթղթեր:
Դասընթացները կկազմակերպվեն ս.թ. հոկտեմբերի 1-ից 30-ը՝ շաբաթական 3 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: Ցանկացողները կարող են դիմել ՀԱԱՀ-ի 2-րդ մասնաշենք, 509 սենյակ, Արմինե Մարտիրոսյանին: Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ը:
Դասընթացներին ակտիվ մասնակցած ուսանողներին կտրվեն նաև վկայագրեր:

...

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանը (University of La Verne) առաջարկում է ամառային և ձմեռային կարճաժամկետ բիզնես դասընթացներ, որոնց մասնակցելու համար հնարավոր է դիմել կրթաթոշակի: Կրթաթոշակը կարող է ծածկել ծախսերի մինչև 70%-ը:
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 22-ն է: Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել
հետևյալ հղումով: Դիմումին կից ուսանողները պետք է ներկայացնեն նաև CV և տեղեկանք համալսարանից:
(Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

...

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10