hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Անասնաբուծության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Չիթչյան Տիգրան Ժիրայրի

Մասնավոր անասնաբուծության ամբիոնը ստեղծվել է 1930թվին, որի հիմնադիրն ու ղեկավարը եղել է ակադեմիկոս Ա.Զ. Թամամշևը (Թամամշյան): Տարբեր տարիներ ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Յու.Գ. Մարմարյանը, Շ.Ս. Ներսիսյանը, Գ.Հ. Գիլոյանը, Ռ.Թ. Սարգսյանը, իսկ 2009թ.-ից մինչ օրս այն ղեկավարում է դոցենտ Տ.Ժ. Չիթչյանը: Իսկ գյուղատնտեսական կենդանիների բուծման և կերակրման ամբիոնը (մինչև 2005թ.` ընդհանուր անասնաբուծության ամբիոն) կազմավորվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի գյուղատնտեսական կենդանիների կերակրման, գյուղատնտեսական կենդանիների բուծման և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուծության ամբիոնների միավորմամբ: 1997-2017թթ. ամբիոնը ղեկավարել է դոցենտ Վ.Ա. Աբրահամյանը:
2017 թվականին կառուցվածքային մասնակի փոփոխությունների արդյունքում Մասնավոր անասնաբուծության ու Գյուղատնտեսական կենդանիների բուծման և կերակրման ամբիոնների միավորմամբ կազմավորվել է Անասնաբուծության ամբիոնը:
Ամբիոնում կատարվել են բազմաթիվ գիտաարտադրական աշխատանքներ, այդ թվում` Հայաստանում բուծվող գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ցեղերի ստեղծման և կատարելագործման, գյուղատնտեսական կենդանիների և թռչունների կերակրման, անասնապահության նորագույն արտադրատեխնոլոգիական խնդիրների, նախրի և հոտի վերարտադրության լուծումների, ինչպես նաև բնական ռեսուրսները (բենտոնիտային կավ, ցեոլիտ, տրավերտին) կենդանիների համար որպես հանքային լրացակեր օգտագործելու ուղղությամբ:
Ամբիոնի մի շարք դասախոսներ պետական բյուջեի ֆինանսավոր-մամբ իրականացնում են «Անասնաբուծական արտադ-րանքի արտադրության ավելաց-ման ուղիները ճյուղի վարման տեխնոլոգիաների կատարելա-գործմամբ» գիտական թեման: Ամբիոնի երիտասարդ գիտնական-ները զբաղվում են հանրապետու-թյուն ներկրված տավարի բարձր-արժեք ցեղերի մթերատու և կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրություններով, նաև մեղվաբուծության հիմնախնդիրներով:
Ամբիոնում առանձնահատուկ նշանակություն է տրվում ուսումնա-մեթոդական գրականության հրատարակմանը: Հրատարակվել են 171-ից ավելի դասագիրք և ձեռնարկ, 119 ուսումնամեթոդական ցուցում և 1521 գիտական հոդված, պաշտպանվել է 11 դոկտորական և 21 թեկնածուական ատենախոսություն, ստացել են 6 հեղինակային վկայական, 9 սելեկցիոն նվաճման հրամանագիր, մշակել են տասնյակ հանձնարարականներ:
Ամբիոնի դասախոսները սերտորեն համագործակցում են անասնապա-հական տոհմային և առաջատար տնտեսությունների հետ` իրա-կանացնելով նախրի և հոտի տոհմային մթերատու հատկանիշ-ների կատարելագործման, բուծ-ման, վերարտադրության, պահվածքի նոր և առաջավոր տեխնոլոգիաների արմատավորման աշխատանքներ:
Գյուղական համայնքների մանկապատանեկան ակումբներում «Ագրոբիզնես անասնապահությունում» ծրագրի շրջանակներում իրականացվում է պատանի ֆերմերների ուսուցում, մրցույթների և շնորհանդեսների անցկացում: Ամբիոնի աշխատակիցների նախաձեռնությամբ հիմնադրվել են ֆերմերների ազգային միությունը (ՖԱՄ), ֆերմերների միությունը (ՖՄ), որոնք համագործակցում են տարբեր հասարակական կազմակերպությունների (ԳԱՖ, Սպիտակ ֆերմեր, Հեյֆեր և այլն) հետ:
Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում բարձրորակ և անվտանգ մթերքների ստացման, կենդանիների բարեկեցության, ինչպես նաև կլիմայի փոփոխման հետ կապված անասնապահության խնդիրներին: Այս և նման այլ հարցերի շուրջ հանրապետության բոլոր մարզերի առաջավոր‎‎ ֆերմերների հետ խորհրդատվական աշխատանք է տանում ամբիոնի վարիչ Տ. Չիթչյանը: Ամբիոնի առաջնահերթ խնդիրներից է ուսումնական գործընթացում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների ներդրումը:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Չիթչյան Տիգրան Ժիրայրի - գ.գ.թ., դոցենտ

  1. Մարմարյան Յուրի Գիգոլի - գ.գ.դ., պրոֆեսոր
  2. Սարգսյան Ռաշիդ Թևոսի - գ.գ.դ., պրոֆեսոր
  3. Փամբուխչյան Սարգիս Արշալույսի - գ. գ.դ., պրոֆեսոր
  4. Մկրտչյան Համլետ Հայկազի - գ.գ.թ., դոցենտ
  5. Ոսկանյան Իրինա Կարապետի - գ. գ.թ., դոցենտ
  6. Հարությունյան Արթուր Սարգսի - գ.գ. թ., դոցենտ
  7. Փամբուխչյան Զորիկ Սլավիկի - գ.գ.թ., դոցենտ
  8. Տեր-Իսահակյան Լևոն Գեղամի - գ. գ. թ., դասախոս
  9. Ազիզյան Արևիկ Վաղիկի - գ.գ.թ. դասախոս
  10. Չիթչյան Ժիրայր Տիգրանի -գ.գ.թ. , դասախոս
  11. Աբաջյան Արաքսյա Սլավիկի - առաջատար մասնագետ
  12. Մկրտչյան Նարինե Հմայակի - 1-ին կարգի լաբորանտ
  13. Ջիլավյան Արմինե Ռոբերտի - 1-ին կարգի լաբորանտ
  14. Ներսիսյան Անահիտ Շավարշի - 2-րդ կարգի լաբորանտ
  15. Թարջումանյան Ալինա Պերճի - 1-ին կարգի լաբորանտ
  16. Մովսիսյան Սուսաննա Ալբերտի - 1-ին կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները
«Տավարաբուծության տեխնոլոգիա», «Ոչխարաբուծության տեխնոլոգիա», «Խոզաբուծության տեխնոլոգիա», «Ձիաբուծության տեխնոլոգիա», «Թռչնաբուծության տեխնոլոգիա», «Ճագարաբուծության տեխնոլոգիա», «Մեղվաբուծության տեխնոլոգիա», «Ձկնաբուծության տեխնոլոգիա», «Անասնաբուծություն» «Անասնաբուծական արտադրանքի արտադրության տեխնոլոգիա», «Մասնավոր անասնաբուծություն», «Անասնաբուծական մթերքների և հումքի ապրանքագիտություն և ստանդարտացում», «Գյուղատնտեսական կենդանիների բուծում», «Գյուղատնտեսական կենդանիների կերակրում», «Տոհմային գործ», «Անասնաբուծության փորձնական գործի մեթոդիկա», «Անասնաբուծության հիմունքներ»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, III մասնաշենք, 216(ա) սենյակ
Հեռ. (37412) 52 92 72, ներքին՝ 2-13, 3-92
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Orange-Knowledge-Programme-in-the-Netherlands-2Նիդեռլանդների կառավարության կողմից տրամադրվող Orange Knowledge Programme (OKP) կոչվող կրթաթոշակային ծրագրի շնորհիվ Հայաստանի ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու Ջրային կրթության Դելֆտի համալսարանի 2020 թվականի մագիստրոսական ծրագրերին և կարճաժամկետ դասընթացներին:
Կարճաժամկետ դասընթացներին մասնակցելու համար կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով
հետևյալ հղմամբ: Մագիստրոսական ծրագրերի հայտադիմումների ընդունումն սկսվելու է ս.թ. հոկտեմբերի 15-ին, իսկ կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել անցնելով հետևյալ հղմամբ:
Ջրային կրթության Դելֆտի համալսարանի բոլոր կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով պաշտոնական կայք և ներբեռնելով ուղեցույցը

...

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն 

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարում է գիտաշխատողների համար նախատեսված Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի մրցույթ 2020 -2021 ուսումնական տարվա համար: Ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրում օտարերկրյա գիտնականներին՝ ԱՄՆ բուհերում մեկ ուսումնական տարվա ընթացքում հետբուհական դոկտորանտուրայի հետազոտություն անցկացնելու համար:
Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտը
այստեղ: Դիմելու վերջնաժամկետ՝ 2019 թվականի նոյեմբերի 8: 

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10