hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Մարմարյան Գայանե Յուրիի

Ներկայիս Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնը ձևավորվել է 2013թ.-ին նախկին Կենսաքիմիայի և Անասնաբուժական մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնների հիման վրա: Կենսաքիմիայի աբիոնն ստեղծվել էր 1928թ.-ին Վ. Կամենցևի ղեկավարությամբ: Մինչև 2013թ.-ը ամբիոնի վարիչությունը ստանձնել են հետևյալ անձինք՝ քիմ. գիտ. դոկտոր Ա. Իոանիսյանը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հ. Բունիաթյանը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա. Բաբայանը, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գ. Քամալյանը, կենս. գիտ. դոկտորներ Մ. Գասպարյանը, Լ. Դավթյանը, Ռ. Քամալյանը: Մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնը հիմնադրվել է 1929 թ-ին: Այն ղեկավարել են պրոֆեսորներ Օ. Գերմանը, Լ. Գոգելը, Ա. Իսահակյանը, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Գ. Շաքարյանը, պրոֆեսոր Ա.Նուրազյանը, դոցենտներ Ռ. Մարտիրոսյանը և Ս. Ավագյանը: 2013-2017թթ. ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել պրոֆեսոր Ա. Վարդանյանը, իսկ 2017թ.-ի մարտից ամբիոնը ղեկավարում է կենս. գիտ. դոկտոր, դոցենտ Գ.Յու.Մարմարյանը:
Կենսաքիմիայի ամբիոնի և Նյութափոխանակության պրոբլեմային լաբորատորիայի աշխատակիցների համատեղ գիտահետազոտական աշխատանքների հիման վրա էթանոլամինը ներդրվել է որպես կենդանիների աճի խթանիչ: Կենսաքիմիայի ոլորտի աշխատակիցները ներգրավված են ՀԱԱՀ-ի Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման պրոբլեմային լաբորատորիայի հետազոտական աշխատանքներում, երբ ԱՄՆ-ից ներկրվել են բարձր կաթնային մթերատվությամբ այծեր: Ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս համեմատել տարբեր մթերատվությամբ այծերի ցեղերի և դրանց խառնածինների իմունային համակարգի կարգավորման աստիճանը, ինչի հիման վրա առաջարկվել են սելեկցիոն կենսաքիմիական մարկերներ, առաջին անգամ Հայաստանում մշակվել է այծի կաթի ստանդարտ: Կենսաքիմիայի ոլորտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրատարակվել է շուրջ 460 գիտական հոդված, 7 հեղինակային վկայական, 4 դասագիրք, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ և ուղեցույցներ: Պաշտպանվել է 18 թեկնածուական, և 9 դոկտորական ատենախոսություններ: Մասնակցել են կենսաքիմիական միջազգային կոնգրեսներին, ինչպես նաև FEBS-ի (Եվրոպական կենսաքիմիկոսների ընկերություն), ISN-ի (Համաշխարհային նեյրոքիմիկոսների ընկերություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ կազմակերպված կենսաքիմիական գիտաժողովներին: Միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել, կամ աշխատել են Մեծ Բրիտանիայի (Նոթհինգհեմի համալսարան), ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Նիդերլանդների համալսարաններում:
Մանրէակենսաբանության ոլորտի և ամբիոնին կից գործող Հակաբիոտիկների պրոբլեմային լաբորատորիայի ձեռքբերումներից է Հայաստանում առաջին անգամ հետազոտման շճաբանական եղանակով խոշոր եղջերավորների բրուցելյոզի բացահայտումը, ինչպես նաև խոշոր և մանր եղջերավորների բրուցելյոզի հարուցիչների առանձնացումը, դրանց համաճարակաբանության ուսումնասիրումը, հորթերի լեպտոսպիրոզ, գառների պարշա և ոչխարների ստաֆիլակոկային հիվանդությունների բացահայտումը: Ամբիոնի գիտնականները հետազոտություններ են իրականացրել նաև մածունի միկրոֆլորայի, տեղական պանիրների մանրէակենսաբանական պրոցեսների, թեյի սնկի կուլտուրալ հեղուկի բազմակողմանի ուսումնասիրման ուղղություններով, մշակվել ախտահանիչ և ինակտիվացնող պատրաստուկների հայտնաբերման և ախտահանության ստուգման նոր եղանակ: Սույն ոլորտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից տպագրվել են մանրէակենսաբանության 4 և վիրուսաբանության 3 դասագրքեր, 3 մենագրություն, հեղինակային վկայականներ, ուսումնական ձեռնարկներ, պաշտպանվել են 38 թեկնածուական և 3 դոկտորական ատենախոսություններ: 

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Մարմարյան Գայանե Յուրիի -  կենս. գ.դ. դոցենտ

  1. Հարությունյան Հասմիկ Դրաստամատի - գ.թ. դոցենտ
  2. Հարությունյան Արթուր Մհերի - անասն. գ.թ. դոցենտ
  3. Ավագյան Սարգիս Սինոդի - անասն. գ.թ. դոցենտ
  4. Ավագյան Արամ Ջահանի - անասն. գ.թ. դոցենտ
  5. Ավագյան Լուսինե Սարգսի - ասիստենտ
  6. Յարալյան Գոհար Սերգեյի - ասիստենտ
  7. Մովսիսյան Անահիտ Լենդրուշի - 1-ին կարգի լաբորանտ
  8. Բաբայան Նազելի Գրիշի - 1-ին կարգի լաբորանտ
  9. Գրիգորյան Հասմիկ - ասիստենտ, 1-ին կարգի լաբորանտ
  10. Ալեքսանյան Տաթևիկ Վարդգեսի - 2-րդ կարգի լաբորանտ
  11. Ժամկոչյան Սվետլանա Գևորգի - 2-րդ կարգի լաբորանտ
  12. Ղազարյան Անահիտ Հակոբի - լաբորանտ


Դասավանդվող առարկաները
«Կենսաքիմիա», «Կլինիկական կենսաքիմիա», «Սննդի կենսաքիմիա», «Մանրէակենսաբանություն», «Մանրէաբանություն և իմունաբանություն», «Վիրուսաբանություն»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:


Հետադարձ կապ
ՀԱԱՀ, 3; 5-րդ մասնաշենք, 306; 401 սենյակ
Հեռ. (37412) 52 05 85; 52-69-16; ներքին՝ 2-26; 3-85, 4-12

 

Միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով

Միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով 

«Հայ-նորվեգական համագործակցություն բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» նախագծի շրջանակում սեպտեմբերի 25-ին եւ 26-ին ՀԱԱՀ-ի փոքր դահլիճում տեղի կունենա «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով միջազգային գիտաժողով։
Նախագծի ամփոփիչ հանդիպում-գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ
այստեղ։ Գիտաժողովի ժամանակացույցին կարելի է ծանոթանալ այստեղ։

...

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ 

ՀԱԱՀ-ի «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման անվճար դասընթացներ՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով:
Մասնակիցները կսովորեն՝
• Ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ,
• Նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր,
• Իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում,
• Մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային փաստաթղթեր:
Դասընթացները կկազմակերպվեն ս.թ. հոկտեմբերի 1-ից 30-ը՝ շաբաթական 3 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: Ցանկացողները կարող են դիմել ՀԱԱՀ-ի 2-րդ մասնաշենք, 509 սենյակ, Արմինե Մարտիրոսյանին: Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ը:
Դասընթացներին ակտիվ մասնակցած ուսանողներին կտրվեն նաև վկայագրեր:

...

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանը (University of La Verne) առաջարկում է ամառային և ձմեռային կարճաժամկետ բիզնես դասընթացներ, որոնց մասնակցելու համար հնարավոր է դիմել կրթաթոշակի: Կրթաթոշակը կարող է ծածկել ծախսերի մինչև 70%-ը:
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 22-ն է: Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել
հետևյալ հղումով: Դիմումին կից ուսանողները պետք է ներկայացնեն նաև CV և տեղեկանք համալսարանից:
(Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10