Հոդվածների ընդունման կարգը

Գիտական պարբերականի խմբագրությունում հոդվածների ընդունման կարգը

1. Հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
2. Հոդվածի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 10 համակարգչային էջը (ներառյալ ամփոփագրերը):
3. Հեղինակների թիվը չպետք է գերազանցի չորսը:
4. Հեղինակների տվյալներում պետք է ներառվեն հեղինակ(ներ)ի անունը, ազգանունը, հայրանունը, գիտական աստիճանը, աշխատավայրը, էլ. հասցեն:
5. Հոդվածը ներկայացվում է տպագիր և էլեկտրոնային (WORD ձևաչափով) տարբերակներով:
6. Հոդվածը շարադրվում է հետևյալ կառուցվածքով.

    • վերնագիր,
    • 5 բանալի բառ,
    • «Նախաբան»,
    • «Նյութը և մեթոդները»,
    • «Արդյունքները և վերլուծությունը»,
    • «Եզրակացություն»,
    • «Գրականություն»:

7. Գրականության հղումները կատարվում են տեքստում՝ փակագծում նշվում են հեղինակը և հրատարակման տարեթիվը:
8. Հոդվածները պետք է ունենան ամփոփագրեր. հայերենով և ռուսերենով ներկայացված հոդվածների դեպքում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, անգլերենի դեպքում՝ անգլերեն լեզվով:
9. Յուրաքանչյուր լեզվով ներկայացված ամփոփագրի ծավալը չպետք է գերազանցի 600 նիշը (առանց բացատների):
10. Հայերեն և ռուսերեն հոդվածների վերնագրերը, հեղինակ(ներ)ի տվյալները և բանալի բառերը ներկայացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
11. Գրականության ցանկը ներկայացվում է այբբենական կարգով:
12. Էլեկտրոնային հղումը որպես աղբյուր մեջբերելիս գրականության ցանկում նշվում է դիտման ամսաթիվը:

Հոդվածներին ներկայացվող տեխնիկական պահանջներն են.

  • անգլերեն և ռուսերեն հոդվածների տառատեսակը՝ Times New Roman, հայերեն հոդվածներինը՝ GHEA Grapalat,
  • տառաչափը՝ 12,
  • միջտողային տարածությունը՝ 1.5,
  • վերնագիրը՝ մեծատառերով,
  • գծապատկերները՝ Word, Excel ծրագրերով,
  • աղյուսակները՝ ուղղահայաց դիրքով (Portrait),
  • բանաձևերը՝ Microsoft Equation 3.0 ձևաչափով:

Կարգին չհամապատասխանող հոդվածները չեն ընդունվում:
Հոդվածներն ուղարկվում են գրախոսման:
Մերժված հոդվածները չեն վերադարձվում հեղինակին:

Հոդվածները չեն հրատարակվի, եթե ամբողջությամբ կամ համառոտ տպագրված լինեն այլ պարբերականում: