hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Սննդագիտության և կենսատեխնոլոգիաների ԳՀԻ

ՀԱԱՀ-ի կազմում որպես կառուցվածքային ստորաբաժանում կազմավորվել է 2010թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ: Համաձայն ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշման՝ ինստիտուտը վերանվանվել է Սննդագիտության և կենսատեխնոլոգիաների ԳՀԻ: Բաղկացած է երեք բաժիններից`

  • կենդանական ծագման հումքի և մթերքի վերամշակման տեխնոլոգիայի բաժին,
  • բուսական ծագման մթերքի և հումքի վերամշակման տեխնոլոգիայի բաժին,
  • սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժին:

1959թ. կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ամբիոնի աշխատակիցների նախաձեռնությամբ ստեղծվեց կաթնամթերքի պրոբլեմային լաբորատորիա, որն իր կազմում ուներ 5 բաժին և կաթնաթթվային մանրէների գենոֆոնդ (թանգարան), որն այսօր էլ միակն է հանրապետությունում, ուր պահպանվում են հարյուրավոր նույնականացված, հավատարմագրված մանրէներ, որոնք, որպես մակարդներ, օգտագործվում են մանկական սննդամթերքի (Ացիդոֆիլին, Նարինե), թթու կաթնամթերքի և պանրի արտադրությունում:

Կաթնաթթվային մանրէները, ֆերմենտները և կենսաբանական ակտիվ նյութերը, որպես դիետիկ, կանխարգելիչ, բուժիչ, հակաօքսիդիչ մթերքներ, լայն տարածում են գտել կաթնամթեքի, հացաթխման արտադրություններում, սննդամթերքի պահածոյացման, ֆերմենտային պատրաստուկների ստացման, բժշկության և դեղագործության բնագավառներում:

Լաբորատորիայում ուսումնասիրվել է նաև ռենտգենյան ճառագայթների և մագնիսական դաշտի ազդեցությունը կաթնաթթվային մանրէների ֆիզիոլոգամորֆոլոգիական, գենետիկական (ժառանգական' ԴՆԹ, ՌՆԹ), կենսատեխնոլոգիական, կենսաքիմիական, կառուցվածքամեխանիկական հատկությունների, երկրորդային հումքի (շիճուկ, յուղազուրկ կաթ), կաթնամթերքի որակի (սննդային, կենսաբանական, էներգետիկ արժեք) և անվտանգության ցուցանիշների վրա:

Կենդանական ծագման մթերքի և կաթնաթթվային մանրէների գենոֆոնդի բաժինը ներկայումս մշակում է կովի, այծի, ոչխարի, սոյայի կաթից, բուսական ծագման հումքից, դրանց խառնուրդներից մանկական դիետիկ, թթու կաթնամթերքի և պանրի պատրաստման անթափոն տեխնոլոգիաներ, սննդի նպատակով երկրորդային հումքի (թան, շիճուկ, յուղազուրկ կաթ) անկորուստ օգտագործման եղանակներ: Օգտագործվում են տեղական բարձր էկոլոգիական պոտենցիալ ունեցող մանրէների մակարդներ և պատրաստուկներ, ինչը զգալի չափով կարող է կրճատել շրջակա միջավայրի աղտոտվածությունը:

Կաթնաթթվային մանրէների գենոֆոնդի ընդլայնումը թույլ կտա կաթ վերամշակող ձեռնարկություններն ապահովել ցածր ինքնարժեք ունեցող, բարձրորակ և անվտանգ կաթնամթերք արտադրելու համար անհրաժեշտ տեղական, էկոլոգիապես մաքուր մերաններով, ֆերմենտներով, խտանյութերով, կենսաբանական ակտիվ նյութերով, կայունացուցիչներով, լցոններով:

Գիտական հետազոտությունները մեծ ճանաչում են գտել միջազգային ասպարեզում, ինչի արդյունքում գիտական կապեր են հաստատվել ԱՊՀ-ի և արտասահմանյան մի շարք գիտակրթական կառույցների հետ:

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10