hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ծպնեցյան

Պրոռեկտոր գիտության գծով,
տնտեսագիտության դոկտոր,
պրոֆեսոր՝ Հրաչյա Սերգեյի Ծպնեցյան

  Կազմավորվել է 2012թ. ապրիլ ամսից: 1998թ. օգոստոսին` ՀԳԱ-ի գիտության վարչության վերակազմավորման արդյունքում  ձևավորվել է գիտական կենտրոնը:
  Դեռևս 1972թ. Հայկական գյուղատնտեսական, Երևանի անասնա-բուծական-անասնաբուժական ինստիտուտներում գործել են գիտահետազոտական սեկտորներ, որոնց հիմնական նպատակն է եղել համակարգել ու կազմակերպել ինստիտուտներում կատարվող տնտպայմանագրային գիտական թեմաների աշխատանքները։ ՀԳԻ-ում գիտական սեկտորի վարիչ են աշխատել Ա.Ջ. Աղասարյանը, Ն.Ա. Ազատյանը, Ս.Օ. Կալաչյանը, Ա.Վ. Շողերյանը, իսկ ԵԱԱԻ-ում՝ Յու.Հ. Աբովյանը, Գ.Բ. Սերոբյանը, Հ.Ս. Մելիքյանը, Ե.Ս. Ասլանյանը: ՀՀ պետական բյուջեից գիտության ֆինանսավորման նոր ձևի անհրաժեշտու-թյան համաձայն՝ նորաստեղծ ՀԳԱ-ում կազմավորվեց գիտության վարչություն, որը մինչև վերակազմավորվելը, ղեկավարում էր Ա.Ա. Աղաբաբյանը, իսկ գիտական կենտրոնը ղեկավարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դ. Պ. Պետրոսյանը: 2018 թ.  հոկտեմբերից ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր է նշանակվել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Սերգեյի Ծպնեցյանը:
Գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են`

  • համալսարանի գիտական ստորաբաժանումների ու ամբիոնների գիտական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը և վերլուծությունը,
  • համալսարանի գիտական գործունեության տեղեկատվության ապահովումը,
  • գիտության և արտադրության կապի ամրապնդումը,
  • գյուտարար և նորարական մշակումների գործունեության համակարգումը,
  • ասպիրանտների, մագիստրանտների և ուսանողների գիտա-հետազոտական գործունեության կազմակերպումը,
  • գիտակրթական գործընթացների միասնության ապահովումը:

Համաձայն ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստում հաստատված կառուցվածքային փոփոխությունների՝ գիտության գծով պրոռեկտորը համակարգում է գիտական աշխատանքների համակարգման բաժնի, գիտական գրադարանի, գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման, սննդագիտության և կենսատեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտների, ՀԱԱՀ-ի «Հ.Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի և ագրոքիմիայի գիտական կենտրոն», ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն», ՀԱԱՀ-ի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղերի, գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման, պեստիցիդների և բույսերի պաշտպանության, բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի, էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության, անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության, ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնների, ինչպես նաև կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայի աշխատանքները:

Համալսարանը սերտորեն համագործակցում է ինչպես մեր երկրի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Գերմանիայի, Չինաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Ճապոնիայի և այլ երկրների գիտակրթական կառույցների հետ:

Համալսարանը գիտահետազոտական գործունեություն է իրականացնում հետևյալ ուղղություններով.

    • հողերի ծագման, դասակարգման, աշխարհագրական տարածվածության ուսումնասիրություններ,
    • հողերի ագրոարտադրական, հողագիտական ու ագրոքիմիական քարտեզագրման աշխատանքներ,
    • հողային պաշարների բերրիության ցուցանիշների, մակրո- և միկրո- սննդատարրերով ապահովվածության ուսումնասիրություններ,
    • հողերի բերրիության պահպանման և վերարտադրության ապահովման օպտիմալ մոդելների, մշակաբույսերի պարարտացման համակարգերի, նոր պարարտանյութերի ստացման, փորձարկման, բերրիության ցուցանիշների փոփոխությունների ուսումնա-սիրություններ,
    • հողերի էրոզիոն պրոցեսների ուսումնասիրում և հակաէրոզիոն միջոցառումների մշակում,
    • աղուտ-ալկալի հողերի մելիորացիայի նոր տեխնոլոգիաների մշակում,
    • տեխնածին աղտոտված տարածքների հետազոտություններ,
    • անապատացման դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների մշակում,
    • դրենաժակոլեկտորային ցանցերի, գրունտային և ոռոգման ջրերի որակական հատկությունների ուսումնասիրություններ,
    • խաղողի տարբեր սորտերի, տեսակների և հիբրիդային սերմնաբույսերի վեգետատիվ ուսումնասիրություններ` առավել բարձրորակ, բերքատու և դիմացկուն համապիտանի, տեխնոլոգիական ու սեղանի սորտեր ստեղծելու համար,
    • պտղատու մշակաբույսերի` տնտեսակենսաբանական բարձրարժեք հատկանիշներով սորտերի ստացում,
    • խաղողի և պտղատու մշակաբույսերի, գենոֆոնդի պահպանման ու համալրման ուղղությամբ աշխատանքներ,
    • բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, անտառային ծառատեսակների, դեկորատիվ բույսերի վիրուսազերծ տնկանյութի` կենսատեխնոլոգիական եղանակով ստացման տեխնոլոգիաների մշակում,
    • գյուղատնտեսական մշակաբույսերի գենետիկական հատկանիշների կենսատեխնոլոգիական հետազոտություններ,բույսերի գենետիկա-կան ռեսուրսների պահպանում և սելեկցիայում օգտագործում,
    • գյուղատնտեսական մշակաբույսերի և հիվանդությունների դեմ պայքարի նոր միջոցների մշակում ու փորձարկում,
    • ՀՀ տարբեր հողակլիմայական պայմաններում էկոլոգիապես անվտանգ բուսական ծագման մթերքի արտադրության տեխնոլոգիաների մշակում, դեգրադացված անտառների պահպանման և վերականգնման տեխնոլոգիաների մշակում,
    • ՀՀ բնակլիմայական տարբեր պայմաններին հարմարվող գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բարձր մթերատու ցեղերի բուծում ու կատարելագործում,
    • անասնաբուծության վարման, գյուղատնտեսական կենդանիների կերակրման ու պահվածքի, կերի կայուն բազայի ստեղծման համակարգերի մշակում, բնական կերահանդակների արմատական և մակերեսային բարելավում, դրանց արդյունավետ օգտագործման տեխնոլոգիաների մշակում,
    • բուծվող գյուղատնտեսական կենդանիների ցեղերի, ինչպես նաև ոչ ավանդական ճյուղերի (այծաբուծություն, ձիաբուծություն, ճագարաբուծություն) գենոֆոնդի պահպանություն, տոհմային գործի վերականգնում, մոնիտորինգ, կիրառական խնդիրների ծրագրավորման և ժամանակակից տեխնոլոգիաների մշակում և ներդրում,
    • գյուղատնտեսական կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների մշակում,
    • գյուղատնտեսության ոլորտում կենսատեխնոլոգիայի ժամանակա-կից և արդյունավետ մեթոդների մշակում և ներդրում,
    • գյուղատնտեսական հումքի և մթերքի արտադրության, վերամշակման ու պահպանության արդյունավետ տեխնոլոգիաների մշակում և ներդրում,
    • գյուղատնտեսության արտադրության տեխնոլոգիական պրոցես-ների մեքենայացում, փոքրածավալ գյուղատնտեսական մեքենաների և գործիքների նախագծում, փորձանմուշների պատրաստում ու սպասարկման համալիր ծրագրի մշակում,
    • ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի տնտեսագիտական բարեփոխումների, մարկետինգի, գնագոյացման և կառավարման հիմնահարցերի ուսումնասիրություններ,
    • ջրային պաշարների արդյունավետ օգտագործման միջոցառումների, գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման արդյունավետ տեխնոլոգիաների մշակում:

    Գիտության դեպարտամենտի կառուցվածքային սխեման
     

    Հետադարձ կապ

    0009, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տերյան 74,
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 331 սենյակ
    Հեռ. +374(12) 43-03-43, ներքին`4-20
    E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10