hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոն
(ԱՔՏ ՀԿ)


A.Voskanyan 
Կենտրոնի տնօրեն, 
տ.գ.թ., դոցենտ`
Ոսկանյան Աշոտ Երջանիկի

ՀՀ պետական բյուջեից «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» բազային ֆինանսավորմամբ 2012թ. դեկտեմբերի 30-ից ՀԱԱՀ-ի Գիտության դեպարտամենտի կազմում, որպես կառուցվածքային ստորաբաժանում, գործում է «Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը»:

Տնօրենն է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Երջանիկի Ոսկանյանը: Կենտրոնի գիտահետազոտական աշխատանքներում ընդրկված են 20 գիտաշխատողներ, որից` 4 տնտեսագիտության դոկտոր, 10 տնտեսագիտության թեկնածու և 7 հայցորդ ու մասնագետ:

«Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոն»-ի գիտաշխատողները հետազոտական գործունեություն են իրականացնում հետևյալ ուղղություններով.

1. ՀՀ գյուղատնտեսության պետական կարգավորման քաղաքականության գործիքների և կառուցակարգերի կատարելագործումը (գիտ. ղեկավար Ս. Ս. Ավետիսյան): Հետազոտության նպատակն է ՀՀ ագրարային ոլորտի ներկա վիճակի վերլուծության և միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա ներկայացնել ագրարային ոլորտի պետական կարգավորման առավել արդյունավետ գործիքներ և դրանց կիրառման կառուցակարգեր:

2. ՀՀ գյուղատնտեսությունում ռիսկերի գնահատման և ապահովագրական համակարգի ներդրման կառուցակարգերի մշակում (գիտ. ղեկավար Ա. Ե. Ոսկանյան): Աշխատանքի նպատակն է ռիսկերի գնահատման և գյուղատնտեսության ապահովագրության միջազգային փորձի ուսումնասիրման, գյուղատնտեսական ռիսկերի գնահատման մեթոդաբանության և ցուցանիշների համակարգի մշակման, գյուղատնտեսության ապահովագրության ներդրման խոչընդոտների վերհանման, դրանց կանխարգելման տարբերակների առաջարկման, ապահովագրական սակագների հաշվարկման, պետական աջակցության ձևերի ընտրության, սուբսիդիաների սահմանաչափերի սահմանման, իրավական դաշտի կարգավորման մոտեցումների հիման վրա մշակել ՀՀ-ում գյուղատնտեսական ռիսկերի գնահատման և ապահովագրական համակարգի ներդրման համապատասխան կառուցակարգեր:

3. ՀՀ-ում գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման 2014-2024թթ. զարգացման ծրագրի մշակում (գիտ. ղեկավար Հ. Ս. Ջավադյան): Հետազոտության նպատակն է փոքր չափեր ունեցող տնտեսությունների` հողային, ջրային և աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ներդրանքների մատակարարման, արտադրանքի իրացման, վարկավորման, ապահովագրության, նրանց փոխհարաբերությունների ու օրենսդրության կատարելագործման, կոոպերացիայի տարբեր ձևերի զարգացման հիմունքների և ծրագրի մշակումը:
Հետազոտական կենտրոնի աշխատակիցները նշված թեմաների շուրջ հրատարակել են ավելի քան 20 գիտական հոդված, հանդես եկել գիտաժողովներում:

Բացի հետազոտական գործունեությունից, ԱՔՏ ՀԿ-ն նախատեսում է ՀՀ տնտեսության, մասնավորապես` ագրարային ոլորտի կառավարման առավել հրատապ հիմնախնդիրների վերաբերյալ գիտական բանավեճերի, սեմինարների և հրապարակային դասախոսությունների անցկացում, արտերկրի համապատասխան կառույցների հետ համագործակցության զարգացման ծրագրերի իրականացում:

2017-ից մեկնարկել է «ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ուղիները» հետազոտական ծրագիրը:

Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը համագործակցում է ԵԱՏՄ անդամ-երկրների համանման գիտական կենտրոնների հետ:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 242 սենյակ,
Հեռ.(37412) 52 04 75, ներքին՝ 2-55
էլ. հասցե: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
 

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ 

ՀԱԱՀ-ի «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման անվճար դասընթացներ՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով:
Մասնակիցները կսովորեն՝
• Ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ,
• Նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր,
• Իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում,
• Մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային փաստաթղթեր:
Դասընթացները կկազմակերպվեն ս.թ. հոկտեմբերի 1-ից 30-ը՝ շաբաթական 3 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: Ցանկացողները կարող են դիմել ՀԱԱՀ-ի 2-րդ մասնաշենք, 509 սենյակ, Արմինե Մարտիրոսյանին: Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ը:
Դասընթացներին ակտիվ մասնակցած ուսանողներին կտրվեն նաև վկայագրեր:

...

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանը (University of La Verne) առաջարկում է ամառային և ձմեռային կարճաժամկետ բիզնես դասընթացներ, որոնց մասնակցելու համար հնարավոր է դիմել կրթաթոշակի: Կրթաթոշակը կարող է ծածկել ծախսերի մինչև 70%-ը:
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 22-ն է: Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել
հետևյալ հղումով: Դիմումին կից ուսանողները պետք է ներկայացնեն նաև CV և տեղեկանք համալսարանից:
(Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

...

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10