hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Միներոլոգիայի լաբորատորիայում ուսումնասիրվել է հանրապետության առանձին ռեգիոնների հիմնական հողատիպերի և հողառաջացնող ապարների քիմիական և հանքաբանական կազմը: Արդյունքում տրվել են հողառաջացնող ապարների և հողերի խոշորահատիկ և բարձր դիսպերսականության ֆրակցիաների մանրամասն բնութագիրը, հողերի մի շարք ֆիզիկո-քիմիական հատկությունների և նրանց հանքաբանական կազմի միջև գոյություն ունեցող սերտ կապը և փոխպայմանա-վորվածությունը: Ցույց են տրվել միներալների տրանսֆորմացիայի ուղղությունները, կազմվել  է Սևանի ավազանի հողատիպերի հանքային խմբակցությունների սխեմատիկ քարտեզը:

Գիտական կենտրոնի առջև ծառացած այժմեական խնդիրներն են`

  1. Հայաստանի Հանրապետության հողերի դեգրադացման պատճառների բացահայտումը և դրանց բարելավման ուղիների վերաբերյալ միջոցառումների մշակումը գլոբալ կլիմայա-փոփոխության պայմաններում,
  2. գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերում այլընտրանքային հանքային, օրգանական և կենսաբանական ծագում ունեցող պարարտանյութերի արդյունավետության պարզաբանումը, արդյունաբերական կենտրոնների շրջակայքի հողերում տեխնածին ծանր մետաղների բացասական հետևանքների չեզոքացման միջոցառումների մշակումը,
  3. Հայաստանի Հանրապետության լեռնատափաստանային գոտում հողերի մշակության արդի տեխնոլոգիաների (զրոյական, նվազագույն) մշակումը, ինչպես նաև այդ հողերում ոռոգման ավելի խնայողական մեթոդների կիրառումը:

Գիտական կենտրոնի գործունեության տարիների ընթացքում կենտրոնի գիտաշխատողների կողմից`

  1. մշակվել և ներդրվել է դժվար իրացվող սոդային աղուտ-ալկալի հողերի քիմիական մելիորացման տեխնոլոգիան, երկաթարջասպի, խիտ ծծմբական թթվի, աղաթթվի կիրառմամբ: Վերջին տարիներին սոդային աղուտ-ալկալի հողերի յուրացման համար կիրառվում է ոչ կոնտակտային էլեկտրոմելիորացիայի մեթոդը, որպես մելիորանտներ օգտագործվել են բնական ադսորբենտներ (ցեոլիտ, դացիտային տուֆ), ակտիվացված գիպս, ինչպես նաև արդյունաբերության թափոն հանդիսացող ցեմենտի փոշին, գինու և կոնյակի արտադրության թափոն`«Բարդա»-ն,
  2. մշակված է աղակալված հողերի աղազերծման գործընթացների արագացման եղանակները ցածր հաճախականության մեխանիկական տատանումների կիրառմամբ,
  3. մշակված է աղազերծման-ալկալիազերծման գործընթացների մաթեմատիկական մոդելը սոդային աղուտ-ալակլի հողերի լվացման ընթացքում,
  4. մշակված է սոդային աղուտ-ալկալի հողերի լվացման ջրի չափաբաժինները կախված հողերի մեխանիկական կազմից,
  5. լվացման և ոռոգման ջրերի չափաբաժինների կրճատման նպատակով կիրառվում է մագնիսացած ջրերով հողերի լվացում և ոռոգում,
  6. կախված հողի մեխանիկական կազմից և հողային պրոֆիլի լիթոլոգիական կառուցվածքից տրված են հողի մշակման եղանակները,
  7. մշակված է հողերի մելիորատիվ վիճակի չափանիշները դրանց գյուղատնտեսական օգտագործման ընթացքում:

Հետադարձ կապ
Երևան,0004, Իսակովի պող.24
Հեռ. (010)77-88-90
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար



 

ՀԱԱՀ-ն կհյուրընկալի Պարենային ապահովության եվրասիական 4-րդ գիտաժողովը

ՀԱԱՀ-ն կհյուրընկալի Պարենային ապահովության եվրասիական 4-րդ գիտաժողովը

2019թ. հոկտեմբերի 29-31-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի կունենա Պարենային ապահովության եվրասիական 4-րդ գիտաժողովը:
Գիտաժողովը նպատակ է հետապնդում ապահովել տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, գիտակրթական կառույցների և կառավարություններին հարթակ՝ տարածաշրջանի պարենային ապահովությանն առնչվող տարաբնույթ մտահոգություններին արձագանքելու համար:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ
այստեղ:

...

Սեղանի թենիսի մրցումներ ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սեղանի թենիսի մրցումներ ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին և 25-ին` ժամը 15:00-ին, ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը 1-ին մասնաշենքի մարզադահլիճում կանցկացնի սեղանի թենիսի մրցում՝ համալսարանի աշխատակիցների մասնակցությամբ:
Մրցման նպատակն է նպաստել աշխատակիցների առողջ ապրելակերպին, ինչպես նաև պատրաստվել առաջիկա միջբուհական դասախոսական ավանդական առաջնությանը:
Ցանկացողները կարող են դիմել Ֆիզիկական կուլտուրայի ամբիոն:

...

Ֆինասնական գրագիտության բաց դաս

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10