ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2018-2019թթ. ուս.տարվա առկա ուսուցմամբ, ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով`

Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա (Ե.18.01)-1, Գյուղատնտեսության արտադրության մեքենայացում և մեքենաներ (Ե.20.01)-1, Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր (Ե.23.06) -1, Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա (Զ.01.01)-1, Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (ագրարային տնտեսության տնտեսագիտություն և կառավարում) (Ը.00.02.)-1, Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (Ը.00.03.)-1, Անասնաբուժություն (ԺԶ.00.01) -1:
Դիմորդներն ասպիրանտուրայի բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
• դիմում համալսարանի ռեկտորին` նշելով մասնագիտությունը,
• բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմը և գնահատականների ներդիրը,
• օտար լեզվի և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ)
• ընտրված մասնագիտությամբ հրատարակված գիտական հոդվածի պատճեն կամ գիտական ռեֆերատ առնվազն տպագիր 20 էջի սահմաններում,
• կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և 4 լուսանկար (3x4 չափսի),
• քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
2. Դիմումներն ընդունվում են մինչև 2018թ. դեկտեմբերի 1-ը (ներառյալ):
3. Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ-ի ասպիրանտուրայի բաժին` ք.Երևան, Տերյան 74, (I մասնաշենք, թիվ 330 սենյակ),հեռ.՝ (012)52-85-16:

2018թ. առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության ժամանակացույց

ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով

 

Календарь

Март 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6