ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին

(հնարավոր է նաև՝ պորտուգալերենին), կարող են ակտիվորեն ներգրավվել ընդունող համալսարանի ուսումնական գործընթացում և ձեռք բերել համապատասխան կրեդիտներ։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ մասնակցության պայմաններին, լրացնել առցանց դիմում հայտը, ինչպես նաև ստորև նշված բոլոր փաստաթղթերը PDF ձևաչափով վերբեռնել հետևյալ հղմամբ:

  • Անձնագրի լուսապատճեն
  • Ինքնակենսագրություն (CV)' անգլերենով պատրաստված Europass ձևաչափով 
  • Անգլերենի կամ պորտուգալերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ, պորտուգալերենի՝ B1)
  • Մոտիվացիոն նամակ՝ անգլերենով
  • Ապացույց ՀԱԱՀ-ում ուսանող լինելու վերաբերյալ՝ անգլերենով
  • Անգլերենով ակադեմիական տեղեկանք (բակալավրիատի ուսանողների համար) և/կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր (մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար)
  • ՀԱԱՀ-ի կողմից հաստատված ուսումնառության մասին պայմանագիր (բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների համար)
  • ՀԱԱՀ-ի և ընդունող համալսարանի կողմից հաստատված ուսումնառության մասին պայմանագիր, որտեղ հստակ պետք է նշված լինի, թե ինչ աշխատանքներ են կատարվելու ընդունող համալսարանում (միայն ասպիրանտների և հայցորդների համար)
  • Ընդունող համալսարանի կողմից հաստատված համաձայնության նամակ (Հաստատումը ստանալու համար կապ հաստատել համապատասխան ոլորտի ակադեմիական հարցերով զբաղվող համակարգողի հետ հետևյալ հղմամբ:

Պահանջված փաստաթղթերը վերբեռնելիս պարտադիր պետք է ներառեն դիմորդի անունը և ազգանունը, այլապես հայտը չի ընդունվի։ Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ հղմամբ:

Դիմում հայտի ներկայացման ուղեցույցին» ծանոթացեք այստեղ:

Մինհոյի համալսարանի վերաբերյալ տեղեկություններ կարող եք փնտրել հետևյալ հղմամբ, միջազգաին կրեդիտային շարժունություն ծրագրի վերաբերյալ՝ այս հղմամբ, իսկ ակադեմիական առաջարկներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի հունվարի 31-ն է։

Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում։ ՀԱԱՀ-ն պատասխանատու է փաստաթղթերի վավերացման և գնահատման համար։

Ծրագիրը հոգում է ապահովագրության և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը՝ 820 եվրոյի սահմանում։ Ընտրված մասնակիցը կստանա նաև ամսական 850 եվրո՝ կեցության ծախսերի համար։ Հարկ է նշել, որ ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը, իսկ Պորտուգալիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է այցելեն Մոսկվայում գտնվող Պորտուգալիայի դեսպանատուն։ Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Զարուհի Մարգարյան) կամ գրել Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլեկտրոնային փոստի հասցեին:

 

Календарь

Апрель 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4