ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Թուրք ռեժիսորի ֆիլմը Հայաստանում

Հանրապետությունում փետրվարի 19-ից կցուցադրվի ազգությամբ թուրք, գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց Ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմը: Ֆիլմի սյուժեն հետևյալն է. գլխավոր հերոսը՝ Նազարեթ Մանուկյանը, 1915 թվի կոտորածների ժամանակ կորցնում է ընտանիքը եւ տարիներ անց տեղեկանում, որ իր երկու աղջիկները ողջ են: Նազարեթը մեկնում է նրանց փնտրելու:

Ֆիլմն արդեն ցուցադրվել է Թուրքիայում: Մի բան,որ տարիներ առաջ հնարավոր չէր պատկերացնել, որովհետեւ, ինչպես ասում է ռեժիսորը, Թուրքիայում Ցեղասպանության թեմայի շուրջ խոսքի ազատության խիստ սահմանափակումներ կային, ու այսօր էլ հեշտ չէ գործածել Ցեղասպանություն բառը: Նա նշում է, որ ֆիլմի դիտումից հետո շատ թուրք երիտասարդներ ասում են, որ տեղյակ չէին այս դեպքերին: "Ֆիլմը ստեղծելիս իմ նպատակն էր ցույց տալ, որ Ցեղասպանության հարցի շուրջ Թուրքիայում ձեւավորվել է քաղաքացիական շարժում, հատկապես` Հրանտ Դինքի սպանությունից հետո: Եւ քանի որ Թուրքիայում ժողովրդականություն վայելող կինոգործիչ եմ, մտածեցի ներկայացնել Նազարեթի պատմությունը, դրանով նպաստել, որ հարցեր առաջանան, քննարկումներ ծավալվեն: Մյուս կողմից, ֆիլմի պատրաստման ընթացքում ես հասկացա, որ աշխարհի շատ երկրներում մարդիկ չգիտեն 1915 թվի Ցեղասպանության մասին: Իսկ անցյալն իմանալը միակ ճանապարհն է այդ անցյալն անցյալում թողնելու, որպեսզի այն այլեւս չկրկնվի",- ասում է Ֆաթիհ Աքինը: 15 .5 մլն եվրո բյուջեով ֆիլմի արտադրությանը մասնակցել է 7 երկիր: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

 

Календарь

Сентябрь 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5