ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00

"Воскеатский научный центр виноградовиноделия " филиал НАУА

Директор -
Арутюнян Фирдус Гришаевич 

xaxox1

Данный материал доступен только на армянском языке.

1927թ. ՀԽՍՀ Հողժողկոմատի համակարգում Երևանի Սարդարի այգու և նույն տնտեսության մեջ գտնվող Կարապետ Աֆրիկյանի տան և քարհանք խորշում կառուցված գինեգործարանի բազայի հիման վրա ստեղծվել է Այգեգործական կայան` 5 բաժիններով

  1. այգեգործական`
    ա/ խաղողի վազի մշակության,
    բ/ պտղաբուծական, 
  2. քիմիական`
    ա/ ընդհանուր,
    բ/ էնոքիմիական,
    գ/ տեխնոլոգիական,
    դ/ հողագիտական ենթաբաժիններով,
  3. էնտոմոլոգիական,
  4. մանրէաբանական,
  5. ֆիտոպաթոլոգիական:

1930թ. այդ կայանը վերակազմավորվել է 2 ինքնուրույն գիտահետազոտական` Խաղողագինեգործական և Պտղաբուծական կայանների: 1943թ. Խաղողագինեգործական կայանը հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում վերակազմավորվել է որպես Խաղողագործության և գինեգործության գիտահետազոտական ինստիտուտ, իսկ Պտղաբուծության կայանը` 1949թ. Պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ: 1956թ. վերոհիշյալ գիտահետազոտական ինստիտուտների միավորումով ստեղծվել է Գյուղատնտեսության նախարարության Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության Հայկական գիտահետազոտական ինստիտուտը: 1997թ. գիտահետազոտական ինստիտուտը վերանվանվել է «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» ՊՓԲԸ-ի, իսկ 2004թ.` ՊՈԱԿ-ի: 2012թ-ից հանդիսանում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնաճյուղ:

Գիտական հաստատությունը սկզբնավորման օրվանից ձեռնամուխ է եղել հանրապետության խաղողի և պտղատու տեսակների գենոֆոնդի սորտերի ու ձևերի ուսումնասիրությանը, դրանց հավաքմանը, կոլեկցիոն այգիների հիմնմանը, սելեկցիայի նպատակով օգտագործմանը: Միաժամանակ հետազոտություններ էին կատարվում գինու, կոնյակի և պտուղների վերամշակման տեխնոլոգիաների, նոր արտադրատեսակներ ստեղծելու ուղղությամբ: Այդ ուսումնասիրությունների հիման վրա խաղողի գենոֆոնդի և ինստիտուտում ստեղծված սելեկցիոն նոր սորտերի նկարագրությունները, օգտագործման ուղղությունների արդյունքները հրատարակվել են խաղողի 3 Ամպելոգրաֆիաներում, իսկ պտղատու տեսակներինը`«Հայաստանի պտուղները» 5 հատորյակում: Ամպելոգրաֆիական հետազոտությունների զգալի մասը հրատարակվել է նաև ԽՍՀՄ Ամպելոգրաֆիայի բազմահատորյակում և այլ հրատարակություններում: 1930-ական թվականներից սկսած հանրապետությունում լայն աշխատանքներ են ծավալվել խաղողի և պտղատու նոր` մեքենահարմար մշակության այգիներ հիմնելու ուղղությամբ: Դրանք կատարվում էին ինստիտուտի կողմից տարվող հետազոտությունների հիման վրա, հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական գոտիական և սորտային առանձնահատկությունները:



 

Календарь

Октябрь 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2