ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
Մամուլը մեր մասին
These articles are available only in armenian.

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իր դռները բացեց առաջին կուրսեցիների առջև: Միջոցառումը տեղի ունեցավ կենտրոնական մասնաշենքի շքամուտքին կից հարթակում: ՀԱԱՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆ. Յու. Մարմարյանը ողջունեց առաջին կուրսեցիներին` հաջողություններ մաղթելով ուսման մեջ: Այնուհետև ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր, պրոֆ. Ա. Թարվերդյանը: Նա շնորհավորեց դիմորդներին, ովքեր նվաճել են ՀԱԱՀ-ի ուսանող լինելու պատիվը: Պարոն Թարվերդյանը առաջին կուրսեցիներին ծանոթացրեց բուհի անցած փառավոր ուղուն, մասնագիտություններին, որոնք լայն պահանջարկ ունեն հանրապետության աշխատաշուկայում:

Подробнее...
 
These articles are available only in armenian.

«Ծուռ» սասունցու ուղիղ ճանապարհը

Երեկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը խնկարկում էր մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ «Արիություն» եւ ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալների ասպետ Մերուժան Գրիգորի Մարգարյանի հիշատակը։ Սասունցու վրեժն էր ամբարված իր մեջ, հին ու նոր պահանջատիրության հարցի լուծումը մոտեցնողներից մեկը պիտ լիներ ի վերուստ կանխագծված նախախնամությամբ։ Ու նետվեց մարտի՝ հոգու կանչով, թելադրանքով, անվարան։ Նետվեց, քանզի զավակների, ընտանիքի, երկրի համար ճակատագրական պահին առաջին գծում պետք է լիներ։ Սասունցի էր… Հանդիսությունը սկսվեց հերոսի մասին ֆիլմի ցուցադրումով (ռեժիսոր՝ Ա. Կիրակոսյան, սցենարի հեղինակ՝ Վ. Սարուխանյան, տեքստը կարդում է Ա. Հարությունյանը, հեղինակների խումբը ՀԱԱՀ գիտխորհրդի որոշմամբ արժանացավ պատվոգրի)։

Подробнее...
 
These articles are available only in armenian.

Արշալույս Թարվերդյանը` Ագրարային համալսարանի ռեկտոր

Տեղի է ունեցել ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 28 անդամներից 25-ը: Օրակարգում ընդգրկված է եղել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի հարցը: Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը: Նա ներկայացրել է ՀԱԱՀ զարգացման հնգամյա ծրագիր: Քննարկումից հետո, համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի եւ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 38 եւ 39-րդ կետերի, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից` գաղտնի քվերակությամբ 5 տարի ժամկետով ՀԱԱՀ ռեկտոր է ընտրվել պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը:

Подробнее...
 
These articles are available only in armenian.

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է կրթական ժամանակակից լաբորատորիաներով բուհերի վերազինման ծրագիրը

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ընդառաջ է գնում ուսումնական նպատակներն իրագործելու բուհերի ռազմավարությանը: Տեխնիկապես հագեցված կրթական լաբորատորիան, համացանցի ընձեռած տեղեկատվական հզոր բազան եւ ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդն այսուհետ հասանելի կլինեն նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:

Բուհը համալրվել է ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներով. «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչով, ինտերնետ հասանելիությամբ, 9 համակարգչով ապահովված լսարանով, լազերային տպիչով եւ լուսարձակով ապահովված ինտերակտիվ գրատախտակով: Նոր հնարավորությունները համալսարանին թույլ կտան օնլայն միանալ Վանաձորում եւ Արցախում գործող մասնաճյուղերին եւ արդյունավետ դասընթացներ կազմակերպել ուսանողների ավելի լայն լսարանի համար:

Подробнее...
 
These articles are available only in armenian.

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նոր լաբորատորիա է գործում

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընդառաջ է գնում ուսումնական նպատակներն իրագործելու բուհերի ռազմավարությանը: Տեխնիկապես հագեցված կրթական լաբորատորիան, համացանցի ընձեռած տեղեկատվական հզոր բազան և ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդն այսուհետև հասանելի կլինեն նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 Следующая > Последняя >>

Страница 6 из 8

Ваши последние посещения


Календарь

Ноябрь 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1