ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նոր լաբորատորիա է գործում

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընդառաջ է գնում ուսումնական նպատակներն իրագործելու բուհերի ռազմավարությանը: Տեխնիկապես հագեցված կրթական լաբորատորիան, համացանցի ընձեռած տեղեկատվական հզոր բազան և ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդն այսուհետև հասանելի կլինեն նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Բուհը համալրվել է ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներով. «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչով, ինտերնետ հասանելիությամբ, 9 համակարգչով ապահովված լսարանով, լազերային տպիչով և լուսարձակով ապահովված ինտերակտիվ գրատախտակով: Նոր հնարավորությունները համալսարանին թույլ կտան օնլայն միանալ Վանաձորում և Արցախում գործող մասնաճյուղերին և արդյունավետ դասընթացներ կազմակերպել ուսանողների ավելի լայն լսարանի համար:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ունի այս լաբորատորիայից առավելագույն արդյունավետությամբ օգտվելու հաջողված փորձ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության արդյունքում, համալսարանի Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնում, դեռ մեկ տարի առաջ է սկսել գործել տեսակոնֆերանսների ժամանակակից դահլիճը, որը համացանցի միջոցով վիրտուալ կատարյալ ուսումնական միջավայր է ապահովել այս և արտերկրյա հեղինակավոր համալսարանների միջև:

«Նոր տեխնոլոգիաները ենթադրում են ժամանակի տնտեսում, տեղեկացվածության բարձր մակարդակ և արագ որոշումներ կայացնելու հմտություն: Մենք ձգտել ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ապահովելու են ուսանողի հաջողելու հավանականությունը: Մասնագիտացման ճանապարհին նրանց ճիշտ ուղղորդելու առաջին քայլը, թերևս, եղած տեղեկատվությունից առավելագույնս ճիշտ և արդյունավետ օգտվելու հմտության ուսուցանումն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համալսարանի հետ մասնավոր հատվածի հաջողված համագործակցությունը գնահատելու նպատակով, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպել է «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության հերթական միջոցառումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կմրցանակի է արժանացել «Համալսարանի լավագույնս գործընկեր» անվանակարգում:

http://www.panarmenian.net

 

Календарь

Март 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6