ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Արոնյանը նայում է միայն առաջ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի hերթական հյուրը Լեւոն Արոնյանն էր։ ՀԱԱՀ-ում գործող Հայաստանի շախմատի պատմության թանգարանում գրոսմայստերը եղել էր եւ ոչ մեկ անգամ։ Սակայն նորոգում-ընդլայնվելուց հետո առաջին անգամ էր։ Հետաքրքրությամբ ծանոթացավ, ուսումնասիրեց նոր նմուշները։ «Հրաշք միտք է, շատ լավ գաղափար է այս թանգարանի ստեղծումը։ Աշխարհում այսպիսի բան քիչ է հանդիպում։

Ես միայն Մոսկվայում ու Փարիզում եմ տեսել, այն էլ ոչ այս խորությամբ, բովանդակությամբ։ Պետք է մարդիկ գան, տեղեկանան, իրազեկ լինեն։ Օտարերկրացիները հաճախ են ինձ հարցնում այս կամ այն շախմատիստի մասին, ուզում են իմանալ՝ որտեղից կարող են նյութեր ճարել։ Հիմա արդեն այս հարցի պատասխանը գիտեմ»,-իրեն բնորոշ մեղմ ժպիտով նկատում է Արոնյանը։ «Հիմա առանց երկմտանքի կարող եք մեզ հյուր բերել բոլոր հետաքրքրվողներին,-ասում է ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը,-իսկ մեր երկրի շախմատային նոր հաջողությունների համար արդեն նկատի ունենք՝ կարող ենք էլ ավելի ընդարձակել տարածքը»։
Արոնյանը շեշտեց, թե շախմատային հրաշալի սերունդ է մեծանում Հայաստանում։ Հաղթանակի օրը նա միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել ու համոզվել, որ լավ ներուժ ունենք։ Հրաժեշտից առաջ Արոնյանը խոստացավ ՀԱԱՀ շախմատի պատմության թանգարանի հիմնադիր-տնօրեն, դոցենտ Ռաֆայել Չատինյանին, որ ամսվա վերջում Եվրոպայի առաջնությունից վերադարձող գրոսմայստեր ընկերների հետ միասին սիրով կայցելեն եւ կհանդիպեն ագրարայինցի շախմատասերների հետ։ Հիշեցնենք, որ ագրարային համալսարանի տղաների թիմը ՀՀ միջբուհական առաջնությունների քառակի չեմպիոն է։

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

www.hhpress.am

 

 

Календарь

Март 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6