ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Международная конференция

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Եզակի, աննախադեպ
Կարևոր քայլ միջազգային հավատարմագրման գործընթացում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 1999-ից Գերմանիայի Դաշնության Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ նախ միջհամալսարանական, այնուհետեւ միջպետական (2002-ից) համագործակցության պայմանագրերի շրջանակներում իրականացնում է համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Ագրարային մենեջմենթ» («Ագրարային էկոնոմիկա եւ կառավարում») մասնագիտության գծով։

Ամեն տարի համալսարանի 10 մագիստրանտ մեկ կիսամյակ արտադրական պրակտիկա են անցնում ԳԴ Բավարական մարզի ագրոպարենային համակարգի ընկերություններում ու ֆերմերային տնտեսություններում։
Անցած 17 տարվա ընթացքում համատեղ մագիստրոսական ծրագիրն ավարտել է շուրջ 150 հոգի։ Եվ առանց բացառության բոլորն էլ այսօր աշխատում են։ Հաշվի առնելով ծրագրի հաջող իրականացումը՝ երկու տարի առաջ սկսվեց Վայհենշտեֆանի ԿԳՀ եւ համագործակցող համալսարանների, այդ թվում նաեւ ՀԱԱՀ միջեւ մագիստրոսական ծրագրի համատեղ հավատարմագրման գործընթացը, որի նախնական բոլոր փուլերն ավարտվել են հաջողությամբ։ Վայհենշտեֆանի համալսարանում ԳԴ կրթության որակի վերահսկման եւ հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) փորձագիտական խումբը, որում ընդգրկված են եվրոպական 9 առաջատար համալսարանների ներկայացուցիչներ, օրերս կազմակերպել էր հավատարմագրման ավարտական փուլի քննարկում, որին մասնակցել է նաեւ ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանը։ Ռեկտորը համառոտ ներկայացրել է համալսարանը, միջազգային կապերը, հանգամանորեն խոսել է «Ագրարային մենեջմենթ» ծրագրով կատարված աշխատանքների, ներկա վիճակի եւ հեռանկարների մասին, տեղեկացնում են ՀԱԱՀ լրատվության բաժնից։ Հավելենք նաեւ, որ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի կոնֆերանսը միտված էր ամփոփելու կատարված աշխատանքները, ինչպես նաեւ հող նախապատրաստելու հավատարմագրումն ավարտելուց հետո այս ծրագրի շրջանավարտ մագիստրոսներին կրկնակի դիպլոմների շնորհման, այսինքն՝ բացի ՀԱԱՀ-ի «Տնտեսագետ-մագիստրոսի» որակավորման դիպլոմից կստանան նաեւ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի դիպլոմ (այսօր դեռեւս ստանում են սերտիֆիկատ)։
Ծրագրի ղեկավարները՝ դոկտորներ Յոհաննես Հոլցները եւ Ռալֆ Շլաուդերերը այս գործընթացը համարում են եզակի, աննախադեպ, մասնակից բոլոր բուհերի համար շատ կարեւոր։

www.hhpress.am

 

Календарь

Июль 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4