ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Международная конференция

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Ագրարայինը ամփոփել է տարին

Հունվարի 20-ին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձու-ների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը։ Տարին իրադարձություններով հարուստ էր Ագրարայինի համար։ ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արշալույս Թարվերդյանը անդրադարձավ առավել կարևորներին։ Ամենա-հիշարժանը, անշուշտ, Արցախի Հանրապետության անկախության տոնին Ագրարայինի մասնաճյուղի շքանորոգ մասնաշենքի բացումն էր հայ մշակույթի եւ դպրության բնօրրաններից մեկում՝ Շուշիում։ 

2015-ին միանվագ ու ընդգրկուն կերպով նորացվեց համալսարանի մեքենատրակտորային պարկը։ Բուհի հիմնադրման օրից ուսումնափորձնական բազայի նման ծավալի նորացում, ձեռքբերում չէր եղել։ Այժմ արդեն ուսանողները կարող են դաշտավարական աշխատանքների բոլոր փուլերն իրականացնել ամենաժամանակակից միջոցներով։ Ժամանակակից սարքավորումներով ապահովված է նաև սննդի անվտանգության նորաստեղծ լաբորատորիան, համակարգչային կաբինետների թիվը 2015—ին ավելացավ ևս ութով։ Աշնանը ՀԱԱՀ-ն նշեց 85-ամյակը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, ինչը մեկ անգամ ևս ընդգծում է ագրարային ոլորտի առաջնահերթությունը, կարևորությունը մեր երկրի տնտեսության համար։ Հոբելյանական հանդիսությունների օրերին ևս մեկ, աննախադեպ իրադարձություն եղավ բուհի կյանքում։ ՀԱԱՀ-ում էին հավաքվել հետխորհրդային երկրների ագրարային բուհերի ղեկավարները։ Շուրջ 16 տարվա համագործակցությունն է նրանց կապում Գերմանիայի Դաշնության Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ։ Վեց երկրից 16 բուհ գերմանական հիշյալ համալսարանի հետ միասին դիմել են ԳԴՀ անկախ փորձագիտական գործակալությանը՝ ագրարմենեջմենթ մասնագիտությամբ միջազգային հավատարմագրում անցնելու համար։ Գերմանացի պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերի հավաստմամբ, նման մեծ խումբ բուհերի միաժամանակյա հավատարմագրումը աննախադեպ է նաև իր երկրի կրթական համակարգի համար։ Այս շատ յուրօրինակ փորձի կենսագործման գործընթացը կավարտվի մայիսին։ Առաջիկա ծրագրերի շարքում դարձյալ գերակշռում են նյութատեխնիկական բազայի հարստացման, թարմացման միտումները։ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի աջակցությամբ ՀԱԱՀ ուսումնափորձնական տնտեսությունում կհիմնվի գինու արտադրամաս։ Ինչպես նախորդ տարիներին, դարձյալ ռեկտորատի ուշադրության ծիրում կլինեն կրթության որակի ապահովման հիմնահարցերը։ Կրթության կազմակերպման գործընթացում՝ սկսած ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի վերանայումից մինչեւ ատեստավորում, ուսանողները ընդգրկված կլինեն։

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
Աղբյուր՝ www.hhpress.am

 

 

Ваши последние посещения

Календарь

Сентябрь 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6