ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Հին նոր համալսարանը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նշեց հիմնադրման 85-ամյակը
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հարուստ կենսագրություն ունի։ Այն հեղինակավոր բուհերի՝ հայկական գյուղատնտեսական ինստիտուտի եւ Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի իրավահաջորդն է։ Բուհի կենսագրության էջերում հիշարժան տարեթվերի կողքին նաեւ 2015-ը կընդգծվի։ Այս տարի համալսարանը տոնում է 85-ամյակը։ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ համալսարանում մասնակցեց բուհի հիմնադրման 85-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, որոնց շրջանակներում ՀԱԱՀ մասնաշենքում բացվել է կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան։


Հանրապետության նախագահը շրջայց կատարեց ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց լաբորատորիայում, ծանոթացավ դրա հնարավորություններին, լաբորատորիայում նախատեսվող ուսումնասիրությունների շրջանակին։ Հանրապետության նախագահը եղավ նաեւ ՀԱԱՀ-ում 2001 թվականից գործող շախմատի թանգարանում, որտեղ ներկայացված են շախմատային խոշոր իրադարձությունների մասին պատմող արժեքավոր նյութեր, հայ շախմատիստների հաղթանակների պատմությունը եւ այլ ուշագրավ տեղեկատվություն։ Սերժ Սարգսյանն այնուհետեւ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների եւ միջոցառմանը հրավիրված բազմաթիվ հյուրերի հետ համալսարանի դահլիճում մասնակցեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին։ Բուհի հոբելյանի կապակցությամբ ՀՀ նախագահը գիտության եւ կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգեւատրեց պետական պարգեւներով, խրախուսեց՝ շնորհակալագրերով։
Ագրարայինը ամենամիջազգայնացված հայկական բուհերից է
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության պետական միակ բարձրագույն հաստատությունն է, որը պատրաստում է բարձրորակ մասնագետներ ագրոկենսաբանական, անասնաբուժական, սննդամթերքի տեխնոլոգիաների, ագրոճարտարագիտական եւ ագրոպարենային համակարգի տնտեսագիտական ուղղություններով։ «Ագրարային համալսարանը յուրահատուկ հաստատություն է մեր կրթական համակարգում։ Համալսարանն անկախ իր 85-ամյա պատմությունից, նոր համալսարան է իր ձգտումներով, ծրագրերով, ամեն տարի թարմացվող կրթական բովանդակությամբ եւ ենթակառուցվածքներով»,-նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Նախարարի խոսքերով, պատահական չէ, որ ագրարայինը ամենամիջազգայնացված հայկական բուհերից է, ակտիվ ներգրավված է միջազգային ծրագրերում։ Նա պատահական չի համարում նաեւ այն, որ համալսարանն առաջին պետական բուհն էր, որին կառավարության որոշմամբ եւ հանրապետության նախագահի հովանու ներքո տրվեց ավելի մեծ ինստիտուցիոնալ հնարավորություններ ու ակադեմիական ազատություններ՝ դարձնելով հիմնադրամ։ Այս տարվա կարեւորագույն ձեռքբերումներից Աշոտյանն առանձնացրեց Արցախում կյանքի կոչված ծրագիրը՝ Շուշիում ՀԱԱՀ-ի նոր մասնաշենքի բացումը։ Շուշիում 1500 ուսանող սովորում է նորակառույց շենքերի տեխնիկապես հագեցված լսարաններում։
85 տարիները ձեռքբերումների, հաջողությունների եւ նվաճումների տարիներ են եղել։ Այժմ համալսարանում 37 մասնագիտությունների գծով սովորում է շուրջ 10 հազար ուսանող առկա եւ հեռակա համակարգերի բակալավրիատում եւ մագիստրատուրայում։ Ուսումնահետազոտական աշխատանքներ է կատարում 200-ից ավելի ասպիրանտ։ Ավելի քան 65 հազար շրջանավարտներ էլ իրենց անգնահատելի ավանդն ունեն գյուղատնտեսութան, սննդարդյունաբերության, մեքենայացման, ջրատեխնիկական շինարարության եւ այլ ոլորտների կայացման եւ զարգացման գործում։ Նրանցից շատերը հայտնի են նաեւ այլ երկրներում։ Այսօր կրթության ասպարեզում գլխավոր իրադարձությունը շուրջ 10 տարի շարունակվող կրթական բարեփոխումներն են։ Դրանք նախանշված են Բոլոնիայի հռչակագրով։ Համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գլխավոր նպատակը ագրոպարենային համակարգի բարելավումը, բարձրորակ մասնագետների պատրաստումն է. «Այդ համակարգը հանրապետության տնտեսության առաջնակարգ ճյուղերից է, բնականաբար, բոլորի հետաքրքրությունը ուղղված է ոլորտին։ Իսկ ոլորտը չի կարող զարգանալ առանց համապատասխան մասնագետների։ Այդ պատասխանատվությունը վերապահված է մեզ»։ Ռեկտորի խոսքերով, ՀԱԱՀ-ն խնդիր ունի արմատապես բարելավելու ագրարային կրթության որակը, կրթության միջավայրը դարձնելու ավելի դյուրին եւ հավասար բոլորի համար։ Նա կարեւորեց նաեւ նյութատեխնիկական բազայի ապահովումը։ Բուհի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով։ Լաբորատորիայում իրականացվում են Հայաստանում բուծվող գյուղատնտեսական կենդանիների արժեքավոր ցեղերի եւ մշակաբույսերի տարբեր սորտերի ու դրանց վայրի ազգակիցների, ինչպես նաեւ անհետացման եզրին գտնվող էնդեմիկ տեսակների գենոտիպերի ու ալելոֆոնդերի ուսումնասիրություններ՝ նպատակ ունենալով մոլեկուլային կամ մարկերային սելեկցիայի ձեւավորմամբ սկիզբ դնել գենետիկական բանկերի ստեղծմանը։ Լաբորատորիան թույլ է տալիս նաեւ միջազգային չափորոշիչներին համապատասխան սննդամթերքում ախտորոշել հիվանդածին բակտերիաները, վիտամիններն ու տոքսինները, հակաբիոտիկներն ու հակաբիոտիկային մնացորդները, հակաօքսիդանտները, սպիտակուցային մնացորդները եւ սննդային ալերգենները։
«Բոլոր ախտորոշումները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան»,-ասաց համալսարանի սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ Աստղիկ Փեփոյանը՝ ավելացնելով, որ լաբորատորիան ունի միայն համալսարանական նշանակություն։ Բայց բուհի ղեկավարությունն աշխատում է հանրապետության մակարդակով հավաստագրում ստանալու ուղղությամբ։
Լաբորատորիայից մի քանի քայլ հեռավորության վրա էլ շախմատի թանգարանն է։ Այստեղ ներկայացված են շախմատային խոշոր իրադարձությունների մասին պատմող արժեքավոր նյութեր, հայ շախմատիստների հաղթանակների պատմությունը։ Իսկ «Տպավորությունների մատյան» էջում տեղ են գտել հայտնի շախմատիստների գրառումները։ Թանգարանի հիմնադիրն ու ղեկավարը բուհի ագրոպարենային համակարգի էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ռաֆիկ Չատինյանն է։ Նա պատմում է, որ 70-ականներին մասնակցել է շախմատի առաջնություններին։ Հետո հանգամանքների բերումով թողել է շախմատն ու զբաղվել գիտությամբ՝ վերադառնալու ակնկալիքով։ Գիտությունների թեկնածու, ապա դոցենտ դառնալուց հետո էլ, ասում է, ինչ-որ բանով պետք է զբաղվեր. «Կամ պետք է զբաղվեի գիտական գործունեությամբ, կամ շախմատով։ Երեւի թե հաղթեց շախմատը»։ Համալսարանի այդ անկյունը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսնողների սիրելի մրցավայրերից է։ Այդտեղ է մարզվում ագրարայինի հավաքականը։ Այն հանրապետական միջբուհական առաջնության եռակի հաղթող է։ Նշենք նաեւ, որ հանդիսավոր միջոցառումների շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նախօրեին մեկնարկել էր ամենամյա միջազգային գիտաժողովը։ Այդ կապակցությամբ համալսարան էին ժամանել տարբեր երկրների ավելի քան 40 ներկայացուցիչներ՝ ագրարային համալսարանների ռեկտորներ եւ ճանաչված գիտնականներ։

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

www.hhpress.am

 

 

 

Календарь

Март 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6