ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Международная конференция

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Կնքվեցին համագործակցության պայմանագրեր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նպատակասլաց, գործուն, արդյունավետ քայլեր է իրականացնում, որոնք բնորոշել այլ կերպ, քան ռազմավարական, հնարավոր չէ։ Սիսիանի մասնաճյուղի հիմնումից հետո համանման ձեռնարկ մեծ հաջողությամբ իրականացվեց նաեւ Շուշիում։


Այսօր արդեն համոզված կարող ենք ասել, որ հայկական երկու հանրապետության բուհերի շարքում ՀԱԱՀ Շուշիի մասնաճյուղը անփոխարինելի դերակատարություն կունենա։
Հիմա ագրարայինի հոգածության ծիրում հայտնվեց նաեւ ՀՀ հարավային դարպասը՝ Մեղրիի տարածաշրջանը։ ՀԱԱՀ—ն համագործակցության պայմանագրեր կնքեց Մեղրիի եւ Ագարակի ավագ դպրոցների տնօրենների հետ, համաձայն որոնց բուհը կաջակցի կրթօջախների նյութատեխնիկական բազայի թարմացման, դասարանների նորոգման, կահավորման հարցերում, որոնք անշուշտ ավելի կբարելավեն կրթության որակը։ Իսկ ամենակարեւորը՝ պարմանիների գրագետ ու հիմնավորված մասնագիտական կողմնորոշում կիրականացվի։ Շեշտը հատկապես կդրվի պտղաբուծության, բնապահպանության, մթերքի վերամշակման ոլորտների վրա։ Մեղրիի տարածաշրջանի տնտեսության անկյունաքարը գյուղատնտեսությունն է, եւ շատ կարեւոր է, որ երիտասարդները համապատասխան կրթություն ստանալուց հետո հաստատվեն ու ամուր մնան իրենց հայրենի եզերքում, ինչպես սիրում ենք ասել՝ փոքր հայրենիքում։
ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը, հանդիսության պահին դիմելով ներկաներին ասաց. «Հիմք ենք դնում շատ կարեւոր համագործակցության։ Սյունիքի, ԼՂՀ—ի մասնագետ կադրերով ապահովվածության հարցերը պետք է դրվեն հստակ, իրականացվեն՝ ճշգրիտ։ Սա կարեւորագույն նշանակության ծրագիր է, որը մեկ տարուց ավելի նախապատրաստվում էր»։ Այս հարցում մեծ դեր է խաղացել CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը։ Նրա համոզմամբ՝ ագրարային համալսարանի ներուժը պետք է հասցնել Մեղրի։ Այստեղ կստեղծվի ֆերմերներին աջակցող կենտրոն, որտեղ առաջնայինը կլինի մասնագիտական օժանդակությունը. «Առանց գիտական մտքի անհնար է ագրարային գրագետ արտադրություն կազմակերպել։ Ֆերմերային տնտեսություններում ամենակարեւոր ներդրումը կրթությունն է»։ Այս ճանապարհով լուծվում է երկու խնդիր. երեխաները մասնագիտական անհրաժեշտ կողմնորոշում կստանան, եւ նրանց միջոցով ծնողներն էլ ավելի իրազեկ կդառնան ու ավելի գրագետ կվարեն իրենց տնտեսությունները։
Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ այս ճանապարհով կլուծվի բարձրակարգ մասնագետներով ապահովվածության հարցը, կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ միջինից բավականին բարձր վարձավճարով։
Տեսանելի ապագայում նման ծրագիր ագրարայինը կիրականացնի նաեւ Խնձորեսկում, անասնաբուժական ուղղվածությամբ։ Դժվար չէ նկատելը, որ ձեռնարկումների հիմքում տեղում իրավիճակի ճշգրիտ գնահատումն է, կարիքների, լուծման կարոտ խնդիրների բացահայտումը, որոնց շնորհիվ ծրագրերը դառնում են իրատեսական, նաեւ՝ սպասված։ Սյունիքի փոխմարզպետ Դավթյանը, Ագարակի եւ Մեղրիի ավագ դպրոցների տնօրենները բարձր գնահատեցին համագործակցության պայմանագրերի ստորագրումը ու այն միահամուռ, աներկբայորեն որակեցին իբրեւ ռազմավարական։
Հրաժեշտից առաջ ՀԱԱՀ ռեկտորը նկատեց. «Մենք միշտ բարեխղճորեն ենք կատարում մեր պայմանագրային պարտավորությունները, համոզված եղեք, սա էլ կլինի նույն կերպ»։

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

www.hhpress.am

 

 

Ваши последние посещения

Календарь

Сентябрь 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6