ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Ապագան կանխորոշվում է կրթությամբ

Բարձրագույն կրթական ոլորտը բարեփոխումների փուլում է. առաջ են եկել նոր մարտահրավերներ, որոնց հաղթահարմամբ պայմանավորված է կրթության ապագան: Բարեփոխումներ են իրականացվում նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, որը ժամանակին համընթաց կատարելագործում և արդիականացնում է կրթական ծրագրերը:


Դեռևս 2000թ-ին ՀԱԱՀ-ի, Տեխասի A&M համալսարանի և ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության գործակցային համաձայնագրի հիման վրա ստեղծված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը շարունակում է տնտեսագիտական, շուկայագիտական և կառավարման լայն մտահորիզոն ունեցող բարձրակարգ մասնագետներ թողարկել՝ անգլերենի գերազանց իմացությամբ և արդիական հաղորդակցական հմտություններով:
Ավելին, բարեփոխումների այս շրջանում, 2010թ.-ին բացվեց Ագրոբիզնեսի մագիստրոսական (MAB) ծրագիրը: ՀԱԱՀ-ը կարևորում է միջազգային փորձն ու նորարարական ծրագրերը, ինչի ապացույցն է ոչ միայն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը, այլև ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցության շրջանակներում ստեղծված «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական կուրսը, որի նպատակն է ուսանողներին զինել ոչ միայն ժամանակակից տեսական գիտելիքներով, այլ նաև գործնական հմտություններով:
Համադրելով ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Վայհենշտեֆանի ԿԳՀ-ի փորձն ու մեթոդիկան` ծրագիրն ի սկզբանե մեծ հաջողություն ունեցավ: Մինչև 2011թ. ծրագիրը գործել է միայն հայերեն, իսկ 2011թ.-ից սկսած գործում է երկու լեզվով` հայերեն և գերմաներեն: Յուրաքանչյուր տարի ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողների համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի դասընթացներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրական պրակտիկա անցկացնելու համար: Լավագույն ուսանողները հնարավորություն են ստանում իրենց տեսական ուսուցումը շարունակելու Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանում:
Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանն իր հետ բերում է մի շարք հրամայականներ, որոնք առաջին հերթին պետք է իրականացվեն կրթական ոլորտում: Վերջին մի քանի տարիների ընթացքում բացված 10-ից ավելի համակարգչային ու մուլտիմեդիոն լսարանները՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով, ՀԱԱՀ-ի յուրաքանչյուր ուսանողի հնարավորություն են ընձեռում ստանալ ժամանակի պահանջներին համահունչ և´ տեսական, և´ գործնական գիտելիքներ:
Կատարելագործելով դասավանդման բովանդակությունը և հմտությունները՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը շարունակում է վստահ քայլերով առաջ գնալ՝ ներդաշնակեցնելով տեղական և միջազգային կրթական չափորոշիչներն ու լավագույն փորձը:

Անահիտ Պողոսյան

«Կրթություն» շաբաթաթերթ

 

Календарь

Март 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6