ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

 Արմավիրի մարզում զարգանում է պիստակի արտադրությունը

Արմավիրի մարզի Արտամետ համայնքում գործող «Թանա Պարտեզ» ՍՊԸ-ն մարզի Արտամետ և Բաղրամյան համայնքներում ձեռք է բերել մոտ 650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից շուրջ 450 հեկտարի վրա հիմնվել են պիստակի ինտենսիվ այգիներ, իսկ մնացած հողատարածքներում մշակվելու է ընկույզ, ունաբ և ծորենի (բարբարիս):

Նախքան պիստակի այգիների հիմնումն ընկերությունն իրականացրել է ուսումնասիրություններ` Հայաստանի բնակլիմայական պայմաններին առավել նպատակահարմար պիստակի սորտեր ընտրելու ուղղությամբ:
Հիմնված այգին ամբողջական բերքին կանցնի 6-րդ տարում: «Հայաստանի բնակլիմայական պայմաններում և այս հողի պարագայում մենք նախատեսում ենք տարեկան 3-4 տոննա պիստակի բերք ստանալ», – նշում է ընկերության գլխավոր ագրոնոմ Կամո Իսկանդարյանը և ընդգծում, որ Հայաստանում պիստակի արտադրությունը չափազանց շահավետ է:
Օրերս Արմավիրի մարզ կատարած շրջայցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է բարձրարժեք ու Հայաստանի համար ոչ ավանդական մշակաբույսերի աճեցումն ու ագրոբիզնեսի կազմակերպումը. «Մենք պետք է հասկանանք, որ մշակաբույսերը կարող են գյուղի, գյուղացու համար ավելի բարձր եկամտաբերություն ապահովել, որովհետև համաշխարհային պահանջներն են փոխվում, մրցակցությունն է փոխվում, և մենք ինքներս ժամանակի պահանջներին պետք է համաքայլ ընթանանք»:
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն իր հերթին հույս է հայտնել, որ Արմավիրի մարզում ոչ ավանդական մշակաբույսերի, մասնավորապես, պիստակի և ծնեբեկի մշակումը կարող է հետագայում օրինակելի դառնալ նաև այլ մարզերի համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մշակաբույսերը շատ խստապահանջ չեն բնակլիմայական պայմանների տեսանկյունից:

                                                                                                                                                                                   Աղբյուրը՝ minagro.am

 

Календарь

Апрель 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4