ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողներից մեկին հնարավորություն կընձեռվի 2018-19 ուստարվա 1-ին կիսամյակում (5 ամսով) սովորելու Կրակովի Յագելլոնիան համալսարանում (Լեհաստան): Ուսանողին կտրամադրվի ամսական 750 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:

Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ այն ուսանողները (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա), որոնց 2018-19 ուս. տարվա աշնանային կիսամյակի առարկաներն առավելագույնս կհամապատասխանեն ընդունող համալսարանի նույն կիսամյակի առարկայական ծրագրերին:
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի համապատասխան համակարգողին հանձնեն ստորև նշված փաստաթղթերը, իսկ դրանց էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլ.հասցեին: Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, և ՀԱԱՀ-ում մասնակիցների նախնական ընտրություն կկատարվի: Նախնական ընտրությունից հետո ընդունող համալսարանի կողմից կկատարվի կրթաթոշակակրի վերջնական ընտրությունը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
• Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
• Ակադեմիական տեղեկանք (անգլերենով) կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր (առկայության դեպքում)
• Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
• Անձնագրի պատճեն
• Անգլերեն լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ կամ օտար լեզվի դասախոսի կողմից հաստատված օտար լեզվի իմացությունը հաստատող ձևաթուղթ (անգլերենով)
• Ուսումնական պայմանագրի նախնական տարբերակը
Վերջին փաստաթուղթը (անհրաժեշտության դեպքում նաև օտար լեզվի իմացությունը հաստատող ձևաթուղթը) կտրամադրվեն Արտաքին կապերի դեպարտամենտում, և տեղում ցուցումներ կտրվեն փաստաթղթերի ճիշտ լրացման համար:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 10-ը:
Կրակովի Յագելլոնիան համալսարանի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ համալսարանի պաշտոնական կայքէջից http://www.en.uj.edu.pl/  իսկ ընդունող համալսարանում անցկացվող դասընթացներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` http://www.dmws.uj.edu.pl/en_GB/oferta-kursow  
Մրցույթի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք` 127 սենյակ):

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Календарь

Сентябрь 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5