ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Ի գիտություն պտուղ-բանջարեղեն արտահանողների 

ԵԱՏՄ-անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
– ծագման երկիրը,
– ապրանքի անվանումը,

- արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),
- արտահանողի անվանումը և հասցեն,
- ստացողի անվանումը և հասցեն,
- պահման ժամկետը, ջերմաստիճանը:
Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ պտուղբանջարեղենի խմբաքանակի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝
1. արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր, արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի և ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
2. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը – CMR
3. ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը,
4. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր, որը խմբաքանակի վերը նշված փաթեթավորման և մակնշման պահանջների ապահովման և կարանտին վնասակար օրգանիզմներից զերծ լինելու դեպքում տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
5. խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «Товары Евразийского экономического союза», հաստատված հայտարարատուի (մատակարար կամ փոխադրող) կողմից,
6. ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` համաձայն ԵԱՏՄ անդամ ներմուծող երկրի կողմից ներկայացված պահանջի։
Այլ երկրներ արտահանելիս՝ ներմուծող երկրի պահանջի դեպքում, անհրաժեշտ է ունենալ նաև արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։
Ֆիտոսանիտարական հավաստագրի տրամադրման և փաթեթավորման ու մակնշման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն, կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով (012)90-60-90 և (010)20-60-40 կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript , կամ այցելել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սպասարկման կենտրոն։
Մաքսային ձևակերպումների հետ կապված կամ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ` (060)54-44-44 հեռախոսահամարով, կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին` Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript :

Աղբյուրը՝ minagro.am

 

Календарь

Июль 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3