Պիրեուսի կիրառական գիտությունների համալսարանում ուսումը շարունակելու հնարավորություն ANAU
ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Международная конференция

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար:

Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողներից մեկին հնարավորություն կընձեռվի 2017-18 ուստարվա 2-րդ կիսամյակում (4 ամսով) սովորելու Պիրեուսի կիրառական գիտությունների համալսարանում (Հունաստան): Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի, Տնտեսագիտության, Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետների բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները: 

Մասնակցին կտրամադրվի ամսական 750 եվրո կրթաթոշակ և 360 եվրո` ճանապարհածախսը հոգալու համար: Համալսարանի կողմից լրացուցիչ կտրամադրվի ֆինանսական աջակցություն վիզայի ձևակերպման համար, իսկ ապահովագրության ծախսերը պետք է հոգա մասնակիցը:
Համալսարանը ուսանողներին լրացուցիչ տրամադրում է հունարենի անվճար դասընթացներ:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

  • Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերեն)
  • Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող, ասպիրանտ կամ հայցորդ լինելու վերաբերյալ (հայերենով տեղեկանք դեկանատից/ասպիրանտուրայի բաժնից Էրազմուս+ ծրագրի մասնակցության համար)
  • Ակադեմիական տեղեկանք (անգլերեն) կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր
  • Մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  • Անձնագրի պատճեն
  • Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ կամ օտար լեզվի դասախոսի կողմից տրված երաշխավորագիր (անգլերեն)
  • Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն) բակալավրիատի ուսանողների կամ աշխատանքային պլան (անգլերեն) ասպիրանտների/հայցորդների համար:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 21-ը:
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի համապատասխան համակարգողին հանձնեն վերոհիշյալ փաստաթղթերը, իսկ դրանց էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլ. հասցեին:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած ուսանողների ընտրությունը կանցկացվի երկու համալսարանների ներկայացուցիչներից կողմից կազմված հանձնաժողովի կողմից, որի որոշմամբ էլ կկատարվի կրթաթոշակակրի վերջնական ընտրությունը:
Պիրեուսի կիրառական գիտությունների համալսարանում անգլերեն դասավանդվող առարկաների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ անցնելով հետևյալ հղմամբ` http://teipireuoffice.blogspot.am/2014/09/courses-offered-in-other-languages.html: 
Իսկ համալսարանի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ համալսարանի պաշտոնական կայքէջից http://www.teipir.gr/: 
Մրցույթի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք` 145 սենյակ):

 

Календарь

Август 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1