ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողների համար հայտարարվում է մրցույթ:
Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողներից մեկին հնարավորություն կընձեռվի 2017-18 ուստարվա 2-րդ կիսամյակում (5 ամսով) սովորելու Կրակովի Յագիելլոնիան համալսարանում (Լեհաստան):

Ուսանողին կտրամադրվի ամսական 750 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ Տնտեսագիտության, Ագրոբիզնեսի և շուկայաբանության, Ագրոնոմիական և Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետների, ինչպես նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա):
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի համապատասխան համակարգողին հանձնեն ստորև նշված փաստաթղթերը, իսկ դրանց էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլ.հասցեին: Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, և ՀԱԱՀ-ում մասնակիցների նախնական ընտրություն կկատարվի: Նախնական ընտրությունից հետո ընդունող համալսարանի կողմից կկատարվի կրթաթոշակակրի վերջնական ընտրությունը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

  • Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
  • Ակադեմիական տեղեկանք (անգլերենով) կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր (առկայության դեպքում)
  • Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  • Անձնագրի պատճեն
  • Անգլերեն լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ կամ օտար լեզվի դասախոսի կողմից հաստատված օտար լեզվի իմացությունը հաստատող ձևաթուղթ (անգլերենով)
  • Անհատական հարցաթերթիկ (անձնական, ուսումնական մանրամասների վերաբերյալ)
  • Ուսումնական պայմանագրի նախնական տարբերակը:

Վերջին երկու փաստաթղթերը (անհրաժեշտության դեպքում նաև օտար լեզվի իմացությունը հաստատող ձևաթուղթը) կտրամադրվեն Արտաքին կապերի դեպարտամենտում և տեղում ցուցումներ կտրվեն փաստաթղթերի ճիշտ լրացման վերաբերյալ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 1-ը:
Կրակովի Յագիելլոնիան համալսարանի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ համալսարանի պաշտոնական կայքէջից http://www.en.uj.edu.pl/, իսկ ընդունող համալսարանում անցկացվող դասընթացներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` http://www.dmws.uj.edu.pl/en_GB/oferta-kursow
Մրցույթի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք` 127 սենյակ):

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Календарь

Апрель 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4