ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
Пятница, Июня 07
These articles are available only in armenian.

Տեղի ունեցավ ՀԱԱՀ միջֆակուլտետային ուսանողական խաղերի մրցանակաբաշխությունը

61996885_2227586324003155_7069182501796708352_n_1Հունիսի 6-ին Ագրարային համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԱԱՀ միջֆակուլտետային ուսանողական խաղերի արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը, որին զուգահեռ ընթացավ նաև երգի-պարի ուսանողական միջֆակուլտետային մրցույթը՝ մրցանակաբաշխության

տոնական մթնոլորտը դարձնելով էլ ավելի ուրախ և հանդիսավոր:
ՀԱԱՀ-ի ուսանողական խորհրդի նախաձեռնած և մայիսի 8-ին մեկնարկած մարզամշակութային և մտավոր մրցույթները մեկ ամիս շարունակ հաճելի լարվածության մեջ պահեցին ոչ միայն ուսանողներին, այլև պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմին՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, պրոռեկտորների ու դեկանների ակտիվ ներկայությամբ:

Մրցանակաբաշխության մեկնարկին ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ուսանողական խորհրդին՝ երկար տարիների ընդմիջումից հետո Միջֆակուլտետային ուսանողական խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և համալսարանի ուսանողական առօրյան բովանդակալից դարձնելու համար: Նա նաև շնորհակալություն հայտնեց խաղերի բոլոր մասնակիցներին ու աջակիցներին. «Իսկապես այս տարի մասնակցությունն Ուսանողական խաղերին աննախադեպ էր, և այս խաղերը դեռ երկար վառ կմնան իմ հիշողության մեջ: Էական չէ, թե ով ինչ մրցանակ է շահել, էականը լավ ուսանողական կյանք ունենալն է, ժամանակը արդյունավետ անցկացնելը և իհարկե այն թիմային, պայքարող ոգին, որ մեկ ամիս շարունակ միավորել էր ոչ միայն մրցակցող թիմերին, այլև ամբողջ համալսարանը: Շարունակեք լինել ակտիվ, նախաձեռնող, իսկ մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին ձեր բոլոր նախաձեռնություններում»,-դիմելով ուսանողներին՝ ասաց պարոն Ուռուտյանը:

Ռեկտորը նախ շնորհակալագրեր հանձնեց բոլոր նրանց (ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ), ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել «ՀԱԱՀ ուսանողական խաղեր 2019»-ի պատշաճ կազմակերպման և իրականացման գործում: Այնուհետև հանդիսավարներ, ՀԱԱՀ-ի ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովի նախագահ Մարինա Վարդանյանն ու մարզական հանձնաժողովի նախագահ Հայկ Ղուկասյանը ներկայացրեցին մարզական, մշակութային, մտավոր մրցույթների եզրափակիչ արդյունքները:

«Պարանի ձգում» մրցաշարում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը: Վոլեյբոլի մրցաշարում առաջատարը Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի թիմն է: Լավագույն ֆուտբոլիստներն Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներն են: Հրաձգության մրցույթում առաջատարը դարձյալ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի թիմն է, իսկ ամենաուժեղ բազկամարտիկներն Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում են:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մտավոր խաղ-մրցույթում առաջին տեղը գրավել է Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի թիմը: Մտավոր մարզաձևում՝ շախմատի մրցաշարում, առաջատարը դարձյալ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետն է: Ագրարային համալսարանի ամենաուրախներն ու ամենահնարամիտներն էլ սովորում են Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում. հենց նրանց թիմը հաղթող ճանաչվեց «Ուրախների և հնարամիտների ակումբ» մրցույթում:

Երգի մրցույթում առաջին մրցանակը նվաճեց Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող Սեդրակ Հակոբյանը: Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Սարգիս Գևորգյան - Լիզաննա Կարապետյան զույգը իրենց կատարած գեղեցիկ զուգերգով արժանացան երկրորդ տեղին, իսկ երրորդ մրցանակն Անասնաբուժական բշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի համար նվաճեց սփյուռքահայ ուսանող Մեղեդի Բեդրոսը: Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Մագթաղյանն էլ ճանաչվեց լավագույն պարուհին:

ՀԱԱՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ Կարեն Ղարախանյանը, շնորհակալություն հայտնելով խաղերի բոլոր մասնակիցներին և աջակիցներին, ամփոփեց մեկ ամիս տևած միջֆակուլտետային խաղերի արդյունքները և ըստ նվաճած մրցանակների քանակի՝ հայտարարեց «ՀԱԱՀ միջֆակուլտետային ուսանողական խաղեր 2019» մարզամշակութային, մտավոր մրցույթներում առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած ֆակուլտետների անունները. երրորդ հորիզոնական՝ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ, երկրորդ հորիզոնական՝ Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ, առաջին հորիզոնական՝ Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ, որն էլ դարձավ Ուսանողական խաղերի հաղթողն ու գավաթակիրը:

 

Календарь

Июль 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3