ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
Среда, Апреля 17
These articles are available only in armenian.

ABIONET ծրագրի վերջնարդյունքները հստակեցված են 

2017-ին մեկնարկած, 36 ամիս տեւողությամբ, ԵՄ կողմից ֆինանսավորվող ABIONET ծրագրի ընթացքի մասին ՀԱԱՀ ուսանողներն ու աշխատակիցները իրազեկված են լիովին, որովհետեւ մեր բուհից համակարգողը՝ կենսաքիմիայի, մանրէաբանության եւ վիրուսաբանու-թյան ամբիոնի վարիչ, կ.գ.դ. Գայանե Մարմարյանը կանոնավոր պարբերա-

կանությամբ տեղեկատվություն է սփռում: ՈՒշադիր ընթերցողը գիտե, թե արտասահմանյան որ բուհերի հետ ենք համագործակցում այս ծրագրի շրջանակում: Կրկնություններից խուսափելու համար նշենք միայն, որ գլխավոր նպատակը կրթությունը-գիտությունը արտադրությանը մոտեցնելն է, որ կապը անքակտելի լինի եւ արդյունավետ: Արդեն կարող ենք ասել, որ գործատուների հետ համագործակցությունը նկատելիորեն ընդլայնվել է:
Ապրիլի 16-ին աշխատակիցներին (նախորդ օրը` ուսանողներին) ներկայացրեցին ակնկալվող վերջնարդյունքները: Ըստ այդմ. մագիստրոսական ծրագիրը կտեւի երկու տարի, որովհետեւ լաբորատոր փորձերի մեծ ծավալը հնարավոր չէ իրականացնել մեկ ակադեմիական տարվա ընթացքում: Թեթեւացված է առարկայական ցանկը: Կրեդիտների քանակը պետք է կազմի 120: Որոշ կրթական ծրագրեր արդիականացվել են, անվանումները փոփոխվել ու ավելի բարեհունչ-հասկանալի-համադրելի են դարձել արտերկրի գործընկերների համար: Ծրագրով նախատեսված է նաեւ նյութատեխնիկական բազայի նորացում: Տեսանելի ապագայում ձեռք կբերվեն նոր սարքավորումներ, սննդամթերքի փորձաքննության լաբորատորիա:
ՀԱԱՀ արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գարիկ Համբարձումյանը ներկայացրեց ուսանողների եւ դասախոսների շարժունության հնարավորությունները: Ի մասնավորի, ուսանողները կունենան Start up-երի հնարավորություններ: Իսկ աշխատակիցների համար նախատեսված են եւ կարճաժամկետ, եւ երկարաժամկետ գործուղումներ: Քանի որ լսարանում հենց կենսաբանական մասնագիտությունների ներկայացուցիչներն էին, ասել է թե հնարավոր շահառուները, դեպարտամենտի պետը հստակ ներկայացրեց պահանջները:

 

Календарь

Июль 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3