ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
Понедельник, Января 14
These articles are available only in armenian.

ՄԱԶԾ-ն ՀԱԱՀ-ին նվիրաբերեց տեխնիկական սարքավորումներ

IMG_4788Միավորված ազգերի զարգացման ծրագիրը («ՄԱԶԾ») այսօր՝ հունվարի 14-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանին նվիրաբերեց 1.377.14 ԱՄՆ դոլար արժողությամբ BENQ MX 532 մոդելի երկուական պրոյեկտոր և էկրան:
Տեխնիկական սարքավորումները ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին

հանձնեցին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կայուն աճի ծրագրերի բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը և ՄԱԶԾ-ԳԷՀ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար, ՀԱԱՀ նախկին աշխատակից Հովիկ Սայադյանը՝ ՄԱԶԾ-ի և ՀԱԱՀ-ի միջև 2018թ. դեկտեմբերի 13-ին կնքված գործակցության պայմանագրի հիման վրա:
Փոխանցվող սարքավորումները ՄԱԶԾ-ի օժանդակությունն են Ագրարային համալսարանին՝ վերջերս վերակազմավորված Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի տեխնիկական կարողությունների զարգացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» և «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրերի շրջանակներում՝ ուսումնական գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

 

Календарь

Январь 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2