ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

BOAA ծրագրի մասին 

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտի պրակտիկ մասնագետների և հետազոտողների պակասը լրացնելու համար Ավստրիայի զարգացման համագործակցությունը (ADC) «Բարձրագույն կրթություն և հետազոտություններ հանուն միջազգային զարգացման համագործակցության» (APPEAR) ծրագրի միջոցով նախաձեռնեց «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» (BOAA) նախագիծը: Նախագիծն իրականացնում են Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների (BOKU) համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը: BOAA ծրագրի նպատակն է մշակել և իրականացնել օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական կրթական ծրագիր: Ծրագիրը կմշակվի շահակիցների խորհրդի ակտիվ մասնակցությամբ` հաշվի առնելով ծրագրի իրականացման մասնակցային մոտեցումը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 տարիների ընթացքում (2017-2020): BOAA ծրագիրն իրականացվում է 3 փուլով:
Փուլ 1. Օրգանական գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կարիքների ուսումնասիրություն. Առաջին փուլում ֆոկուս խմբային քննարկումների և հարցազրույցների միջոցով հավաքվեցին անհրաժեշտ տվյալներ, որոնք օգտագործվեցին ոլորտի կարիքները բավարարող ուսումնական պլան ստեղծելու համար: Կարևորելով մագիստրոսական ծրագրի պատրաստման մասնակցային մոտեցումը՝ նախագծի շրջանակում ձևավորվեց շահակիցների խորհուրդ, որում ներգրավված ոլորտի մասնագետների հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս ստեղծել տեղայնացված և կիրառելի ուսումնական պլան:
Փուլ 2. Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանի մշակում շահակիցների և ծրագրում ներգրավված ՀԱԱՀ դասախոսների ակտիվ մասնակցությամբ.
Այս փուլում արդեն իրականացվել է ՀԱԱՀ դասախոսների վերապատրաստում 2 փուլով. ՀԱԱՀ 3 դասախոսներ վերապատրաստվեցին BOKU համալսարանի օրգանական երկրագործություն բաժնում՝ ստանալով արդի գիտելիքներ դասավանդման նորարարական մեթոդների և օրգանական գյուղատնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ: Վերապատրաստման կարևոր մաս էին կազմում դաշտային այցելությունները: Վերապատրատման 2-րդ փուլի ընթացքում BOKU համալսարանից Հայաստան ժամանած 5 դասախոսներ լսարանային և դաշտային աշխատանքների միջոցով իրականացրեցին վերապատրաստում հետևյալ թեմաներով՝ օրգանական գյուղատնտեսության ներածություն, ցանքաշրջանառություն, հողի բերրիություն, բույսերի սննդառություն, օրգանական անասնաբուծություն, օրգանական համակարգային մտածողություն և սցենարների պլանավորում: Վերապատրաստման ընթացքում կազմակերպված անհատական և խմբային աշխատանքները նպաստեցին մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանի լրամշակմանը:
Փուլ 3. Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի վերջնականացում, հանրայնացում և իրականացում. Այս փուլում ծրագրի վերաբերյալ տեղեկատվական արշավ կսկսվի կայքի, հոդվածների, ուսանողների իրազեկման միջոցառումների և հանրային միջոցառումների միջոցով:

 

Ваши последние посещения

Календарь

Апрель 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4