ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
20.06.2018

Հայտարարություն

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողներից մեկին հնարավորություն կընձեռվի 2018-19 ուստարվա 1-ին կիսամյակում (5 ամսով) սովորելու Կրակովի Յագելլոնիան համալսարանում (Լեհաստան): Ուսանողին կտրամադրվի ամսական 750 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:

Ավելին...

23.05.2018

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար: Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

Ավելին...

17.05.2018

Հայտարարություն

Ռուսաստանի Տիմիրյազևի անվան պետական ագրարային համալսարանը ՀԱԱՀ-ի մագիստրանտներին և ասպիրանտներին հրավիրում է մասնակցելու «Գյուղատնտեսության մեջ բնական ռեսուրսների կառավարման արդյունավետության բարելավման ուղիները» թեմայով միջազգային ամառային դպրոցին, որը տեղի կունենա 2018 թ.-ի հունիսի 25-ից հուլիսի 4-ը:

Ավելին...

05.05.2018

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

Ավելին...

23.03.2018

Մրցույթ ՀԱԱՀ-ի դասախոսական անձնակազմի համար Իսպանիայի Միգել Հերնանդեսի համալսարանում վերապատրաստվելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Միգել Հերնանդեսի համալսարանում դասավանդելու նպատակով մայիսի 21-ից - 27-ը կամ մայիսի 28-ից - հունիսի 3-ը ընկած ժամանակահատվածում: ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողայինկադաստրի, ինչպես նաև գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետների դասախոսները:

Ավելին...

21.03.2018

Մրցույթ ՀԱԱՀ-ի դասախոսական և վարչական անձնակազմի համար Հռոմի Սապիենցա համալսարանում վերապատրաստվելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Հռոմի Սապիենցա համալսարանում վերապատրաստվելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների աշխատակիցներ և դասախոսներ:

Ավելին...



 

Календарь

Октябрь 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2