ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
03.10.2016

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Վառնայի կառավարման համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ Հիմնական գործողություն 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Վառնայի կառավարման համալսարանում (Բուլղարիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 3-4 ամիս է: Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը՝ ամսական տրամադրելով 750 եվրո կրթաթոշակ։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Տնտեսագիտական, Ագրոբիզնեսի ու շուկայաբանության ֆակուլտետների, Ագրոբիզնեսի

ուսուցման կենտրոնի 1-ին կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերեն լեզվին լավ տիրապետող բակալավրիատի, ինչպես նաև համապատասխան ոլորտների մագիստրատուրայի ուսանողները: 

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում հայտ՝ լրացված ուսանողի և հաստատված՝ ուղարկող համալսարանի կողմից (դիմում հայտը կցվում է)
  2. Անձնագրի պատճեն
  3. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
  4. Ակադեմիական տեղեկանք (անգլերեն)
  5. Մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  6. Ինքնակենսագրություն/CV (անգլերեն)
  7. Ագլերենի իմացությունը հաստատող վկայական (B1 մակարդակ):

Վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները մինչև սույն թվականի նոյեմբերի 11-ը անհրաժեշտ է հանձնել Արտաքին կապերի դեպարտամենտ, իսկ էլեկտրոնային տարբերակները (PDF ֆորմատով) միաժամանակ (CC) ուղարկել.

  • Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript
  • Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript

էլեկտրոնային հասցեներին:

Մրցույթի առաջին փուլն անցած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի (Skype):

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ կամ այցելելով Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ):


14.09.2016

Սեմինարներ Իսրայելում

Գալիլեայի միջազգային կառավարման ինստիտուտը կազմակերպում է հետևյալ 2 սեմինարները.

  1. «Агробизнес и послеуборочные технологии» (15.11.2016 - 22.11.2016, դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 10.10.2016)
Ավելին...
13.09.2016

Ուշադրություն

Նիդերլանդների՝ Գյուղատնտեսության բնագա-վառում կիրառական հետազոտությունների զարգացման միջազգային կենտրոնը (ICRA) Վախենինգենում (Նիդերլանդներ) կազմակերպում է հետևյալ 2 դասընթացները՝

Ավելին
06.07.2016

Միջազգային դասընթացներ Իսրայելում

Իսրայելի Արտաքին գործերի նախարարու-թյան MASHAV միջազգային համագործակցու-թյան գործակալության աջակցությամբ ս/թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Իսրայելում կազմակերպվում են գյուղատնտեսության ոլորտին առնչվող 3 միջազգային դասընթացներ՝ հետևյալ թեմաներով, նշված ժամկետներում.
Ավելին...

Էրազմուս+ ծրագրի Միջազգային կրեդիտային շարժունության գործողության դիմումների ներկայացման երկրորդ փուլ

Արտաքին կապերի դեպարտամենտն` ի գիտություն ՀԱԱՀ բոլոր ստորաբաժանումների և աշխատակիցների հայտնում է, որ Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության դիմումների ընդունման առաջին փուլի արդյունքում ավելացած դրամական միջոցներով պայմանավորված՝ տասը Ազգային գործակալություններ որոշել են բացել դիմումների ընդունման երկրորդ փուլ Արևելյան գործընկերության երկրների համար 2016 թ. մրցույթի ներքո: Ընդհանուր հասանելի բյուջեն 1.8 մլն. եվրո է, որը կֆինանսավորի մոտ 500 լրացուցիչ շարժունություն:
Դիմումների ներկայացման երկրորդ փուլի վերջնաժամկետն է 2016 թ. սեպտեմբերի 15-ը` ժամը 12:00 (բրյուսելյան ժամանակով): Ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատություն իրավասու է մասնակցել մրցույթին:
Ծրագրային երկրները թվարկված են ստորև բերված աղյուսակում՝

Ծրագրային երկիր Հասանելի գումար
Խորվաթիա 104,486
Դանիա 160,294
Ֆինլանդիա 130,771
Մակեդոնիա 7,816
Իսլանդիա 52,214
Իռլանդիա 262,000
Լատվիա 2,597
Մալթա 29,630
Հոլանդիա 292,164
Միացյալ Թագավորություն 1,063,795

Դիմորդը պետք է լինի բարձրագույն ուսումնական հաստատություն (բուհ), որը գրանցված է վերոնշյալ երկրներում: Բուհը պետք է դիմի իր իսկ երկրի ազգային գործակալություն (Արևելյան գործընկերության երկրի իր գործընկեր համալսարանի անունից)՝ ուղարկելու կամ ընդունելու ուսանողներ և/կամ աշխատակիցներ ուսումնառության, դասավանդման կամ վերապատրաստման համար: Դիմող բուհը պետք է ունենա Բարձրագույն կրթության Էրազմուսի կանոնադրություն:
Լրացուցիչ տեղեկության համար այցելել կայք (http://erasmusplus.am) կամ դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ:



 

Календарь

Октябрь 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2